Սխա՞լ է արդյոք օգտագործել Աստծու անունը
ԵԲՐԱՅԵՐԵՆ Գրություններում, որը հաճախ կոչվում է «Հին Կտակարան», Աստծու անունն օգտագործվում է գրեթե 7000 անգամ יהוה (ՅՀՎՀ) ձևով (կարդացվում է աջից դեպի ձախ)։ Այլ խոսքով՝ Աստծու անունը ներկայացվում է յոհդ, հե, վավ և հե եբրայերեն չորս տառերով, որը սովորաբար թարգմանվում է ՅՀՎՀ։
Հնում հրեաները սկսեցին հավատալ սնոտիապաշտական գաղափարների և մտածել, որ սխալ է օգտագործել Աստծու անունը։ Արդյունքում նրանք չցանկացան արտասանել Աստծու անունը և իրենց գրություններում այն փոխարինեցին այլ արտահայտություններով։ Սակայն աստվածաշնչյան շատ թարգմանիչներ օգտագործել են «Յահվե», կամ՝ «Եհովա» անունը։ Այդպիսի թարգմանություններից է Երուսաղեմի կաթոլիկական Աստվածաշունչը։ Ըստ այս թարգմանության՝ երբ Մովսեսը ասաց Աստծուն, թե ինչ պետք է պատասխանի, երբ իսրայելացիները հարցնեն, թե ով է ուղարկել իրեն, Աստված պատասխանեց. «Իսրայելի որդիներին դու պետք է ասես. «Յահվեն՝ ձեր հայրերի Աստվածը, Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը, Հակոբի Աստվածը։ Սա է իմ անունը հավիտյան և այս անունով ինձ պիտի կանչեն բոլոր սերունդները»» (Ելից 3։15)։
Իր աղոթքում Հիսուսն Աստծու անունը օգտագործելու վերաբերյալ ասաց. «Ես ճանաչեցրի նրանց քո անունը ու պիտի ճանաչեցնեմ»։ Իսկ մեզ ծանոթ «Հայր մեր» աղոթքում Հիսուսն ասաց. «Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի՛ քո անունը» (Հովհաննես 17։26; Մատթեոս 6։9)։
Ուստի թերևս զարմանաք, երբ իմանաք, որ Բենեդիկտոս XVI–ը իր՝ «Նազովրեցի Հիսուսը» գրքում Աստծու անունը օգտագործելու առնչությամբ հետևյալն է ասել. «Իսրայելացիները.... լիովին ճիշտ էին վարվում, որ չէին օգտագործում Աստծու անունը, որն արտահայտված էր ՅՀՎՀ տառերով։ Նրանք չէին հավասարեցնում նրա անունը հեթանոսական աստվածների անուններին։ Հետևաբար ճիշտ չէ, որ աստվածաշնչյան վերջին թարգմանություններում գրվել է այս անունը որպես ինչ–որ հին անուն, որը իսրայելացիները համարում էին առեղծվածային և չէին օգտագործում»։
Իսկ դուք ի՞նչ եք կարծում։ Սխա՞լ է արդյոք օգտագործել Աստծու անունը։ Եթե Եհովան ինքն է ասում՝ «սա է իմ անունը հավիտյան և այս անունով ինձ պիտի կանչեն բոլոր սերունդները», ապա որևէ մեկը իրավունք ունի՞ ասելու, որ նա սխալ է։
[նկար 30–րդ էջի վրա]
Հիսուսն իր աղոթքում օգտագործեց Աստծու անունը