Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w06 3/15 էջ 8–9
  • Ազատված ենք «պատուական արիւնովը»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ազատված ենք «պատուական արիւնովը»
  • 2006 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Փրկանքն ազատում է
  • Օգնություն և մխիթարություն է տալիս
  • Քրիստոսի փրկանքը Աստծո փրկության ճանապարհն է
    1999 Դիտարան
  • Փրկանք. Աստծու մեծագույն նվերը
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
  • Փրկանք. Աստծու տված մեծագույն նվերը
    Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ
  • Եհովան տալիս է «փրկանք շատերի փոխարեն»
    Մոտեցիր Եհովային
Ավելին
2006 Դիտարան
w06 3/15 էջ 8–9

«Աստծուն պետք է ավելի հնազանդվել որպես ղեկավարի, քան թե մարդկանց»

Ազատված ենք «պատուական արիւնովը»

ԵՀՈՎԱՅԻ սիրո մեծագույն դրսևորումն այն էր, որ նա իր միածին Որդուն ուղարկեց երկիր, որ վերջինս իր կատարյալ կյանքը տար որպես փրկանք։ Լինելով մեղավոր մարդիկ՝ մենք մեղքից ազատվելու կարիք ունենք, քանի որ ոչ մի անկատար մարդ «չէ կարող իր եղբորը փրկել, եւ ոչ նորա փրկանքը տալ Աստուծուն.... [որ նա] յաւիտեան ապրի» (Սաղմոս 49։6–9)։ Որքա՜ն շնորհակալ ենք Աստծուն, որ նա «իր միածին Որդին տուաւ. որ ամեն նորան հաւատացողը չ’կորչի, այլ յաւիտենական կեանքն ունենայ» (Յովհաննէս 3։16)։

Ինչպե՞ս է փրկանքն ազատում մեզ։ Եկեք քննարկենք, թե որ չորս բաներում ենք ազատություն ձեռք բերում Եհովա Աստծու կողմից սիրո այս հրաշալի դրսևորման արդյունքում։

Փրկանքն ազատում է

Առաջին՝ Հիսուսի զոհաբերությունը կարող է մեզ ազատել մեր ժառանգած մեղքից։ Բոլորս էլ մեղավոր ենք ծնվել։ Այո, մենք մեղավոր ենք նույնիսկ այն ժամանակ, երբ չենք խախտել Եհովայի օրենքները։ Ինչո՞ւ։ Հռովմայեցիս 5։12–ն ասում է. «Մէկ մարդի [Ադամի] ձեռովը մեղքը մտաւ աշխարհքը, եւ այն մեղքովն էլ մահը»։ Լինելով մեղավոր Ադամի երեխաները՝ մենք անկատարություն ենք ժառանգել։ Սակայն փրկանքի շնորհիվ հնարավորություն ունենք ազատվելու մեր ժառանգած մեղքի կապանքներից (Հռովմայեցիս 5։16)։ Հիսուսը «ամենի համար մահը ճաշակ[եց]»՝ հանուն Ադամի սերունդների իր վրա կրելով մեղքի հետևանքները (Եբրայեցիս 2։9; Բ Կորնթացիս 5։21; Ա Պետրոս 2։24)։

Երկրորդ՝ փրկանքը մեզ ազատում է մեղքի ծանր հետևանքներից։ «Մեղքի վարձքը մահն է» (Հռովմայեցիս 6։23)։ Փաստորեն, մեղքի դիմաց վճարում ենք մահով։ Իր զոհաբերական մահվան միջոցով Աստծու Որդին հնազանդ մարդկության համար հնարավոր դարձրեց հավիտենական կյանքը։ Այո, «Որդուն հաւատացողը յաւիտենական կեանք ունի. իսկ Որդուն չ’հնազանդողը կեանքը չի տեսնիլ» (Յովհաննէս 3։36)։

Նկատեք, որ մենք կարող ենք ազատվել մեղքի հետևանքներից միայն այն դեպքում, եթե հավատ դրսևորենք Աստծու Որդու հանդեպ։ Դրա համար անհրաժեշտ է փոփոխություններ կատարել կյանքում, ինչպես նաև այն ներդաշնակեցնել Աստծու կամքին։ Մենք պետք է մերժենք ցանկացած սխալ ընթացք, որին թերևս հետևել ենք, և անենք այն, ինչը հաճելի է Եհովային։ Պետրոս առաքյալն ասաց, որ մենք պետք է ‘զղջանք և ետ դառնանք, որ մեր մեղքերը ջնջվեն’ (Գործք 3։19)։

Երրորդ՝ Հիսուսի տված զոհաբերությունը ազատում է մեզ մեղավոր խղճից։ Բոլոր նրանք, ովքեր նվիրվում են Եհովային և դառնում են նրա Որդու մկրտված աշակերտները, մխիթարություն են ստանում (Մատթէոս 11։28–30)։ Չնայած մեր անկատարությանը՝ մենք մեծ ուրախություն ենք ստանում Աստծուն մաքուր խղճով ծառայելուց (Ա Տիմոթէոս 3։9; Ա Պետրոս 3։21)։ Եթե խոստովանենք մեր մեղքերը և թողնենք մեր մեղավոր ընթացքը, մեր հանդեպ ողորմություն ցույց կտրվի, և մենք կազատվենք մեղավոր խղճից (Առակաց 28։13)։

Օգնություն և մխիթարություն է տալիս

Ի վերջո, փրկանքի հանդեպ հավատ դրսևորելով մենք ազատվում ենք վախից՝ կապված այն բանի հետ, թե ինչ համբավ ունենք Աստծու մոտ։ Հովհաննես առաքյալը գրում է. «Եթէ մէկը մեղանչէ, բարեխօս ունինք Հօր մօտ Յիսուս Քրիստոս արդարին» (Ա Յովհաննէս 2։1)։ Հիսուսի դերի մասին՝ որպես օգնականի, Պողոս առաքյալը գրեց. «[Նա] բոլորովին կարող է փրկել նորանց որ նորանով մօտենում են Աստուծուն, որովհետեւ միշտ կենդանի է որ նորանց համար բարեխօսութիւն անէ» (Եբրայեցիս 7։25)։ Քանի դեռ մեղավոր ենք, Աստծու առջև բարի համբավ պահելու համար Քահանայապետ Հիսուս Քրիստոսի օգնության կարիքն ունենք։ Ինչպե՞ս Հիսուսը որպես քահանայապետ ծառայեց մեզ համար։

Մ.թ. 33 թ.–ին Հիսուսը իր հարությունից քառասուն օր անց բարձրացավ երկինք, որտեղ Աստծուն ներկայացրեց իր ‘պատվական արյան’ արժեքը։ Շուտով Հիսուսը հնազանդ մարդկանց կազատի մեղքից ու մահիցa (Ա Պետրոս 1։18, 19)։ Ուստի համաձայն չե՞ք, որ Հիսուս Քրիստոսը արժանի է մեր սիրուն և հնազանդությանը։

Նաև Եհովա Աստված է արժանի մեր սիրուն և հնազանդությանը։ Նա, սեր դրսևորելով, մեզ «փրկութ[յան]» հնարավորություն է տվել քավիչ զոհաբերության միջոցով (Ա Կորնթացիս 1։30)։ Մենք պարտական ենք նրան ոչ միայն մեր այժմյան կյանքի համար, այլև հավիտենական կյանքը վայելելու հեռանկարի։ Հետևաբար մենք ամեն պատճառ ունենք «առավել Աստծուն հնազանդվե[լու]՝ որպես ղեկավարի, քան թե մարդկանց» (Գործք 5։29)։

[ծանոթագրություն]

a Տե՛ս 2006 թ. «Եհովայի վկաների օրացույցը», մարտ–ապրիլ (ռուս.)։

[շրջանակ/նկարներ 9-րդ էջի վրա]

ԳԻՏԵԻ՞Ք

• Հիսուսը երկինք բարձրացավ Ձիթենյաց լեռան վրայից (Գործք 1։9, 12)։

• Միայն Հիսուսի հավատարիմ առաքյալներն են տեսել նրան երկինք բարձրանալիս (Գործք 1։2, 11–13)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը