Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w02 12/15 էջ 30
  • Հիշո՞ւմ եք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հիշո՞ւմ եք
  • 2002 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Երբ է տալը ուրախություն պատճառում
    2002 Դիտարան
  • Ընթերցողների հարցերը
    2002 Դիտարան
  • Անհրաժե՞շտ է արդյոք սովորել հին եբրայերեն և հունարեն
    2009 Դիտարան
  • Ներողություն խնդրելը նպաստում է համերաշխությանը
    2002 Դիտարան
Ավելին
2002 Դիտարան
w02 12/15 էջ 30

Հիշո՞ւմ եք

Հավանաբար մեծ բավականություն եք ստացել «Դիտարան» պարբերագրի վերջին համարներն ընթերցելուց, այնպես չէ՞։ Այժմ փորձեք ստուգել՝ կկարողանա՞ք արդյոք պատասխանել հետևյալ հարցերին.

• Ինչպե՞ս կարող է խոհեմությունը պաշտպան հանդիսանալ մեզ համար (Առակաց 2։11)։

Շնորհիվ այդ հատկության մենք կկարողանանք տեսնել հոգևորին սպառնացող վտանգները և կմղվենք ճիշտ քայլեր ձեռնարկելու, օրինակ՝ կխուսափենք անբարո կապի մեջ մտնելու գայթակղություններից, որ կարող են լինել աշխատանքի վայրում։ Այդ հատկությունը կօգնի նաև հասկանալ, որ մեր հավատակիցներն անկատար են, և չափազանց ցավագին չարձագանքել ուրիշների արարքներին։ Բացի այդ, խոհեմությունը կօգնի խուսափել նյութապաշտական ապրելակերպից, որը կարող է շեղել մեզ հոգևոր ճանապարհից (15. 08, էջ 21–​24)։

• Ինչպե՞ս դառնալ լավ հարևան։

Լավ հարևան լինելու համար հարկավոր է պատրաստակամություն հանդես բերել տալու հարցում և երախտագիտություն՝ ինչ–​որ բան ստանալու։ Լավ հարևանները օրհնություն են հատկապես դժբախտության պահին։ Եհովայի վկաները ջանում են լինել լավ հարևաններ՝ նախազգուշացնելով մարդկանց մոտ ապագայում տեղի ունենալիք այն իրադարձության մասին, որի ժամանակ Աստված վերջ կդնի չարությանը (01.09, էջ 4–​7)։

• Ըստ Աստվածաշնչի՝ ովքե՞ր են իսկական սրբերը, և ինչպե՞ս են նրանք օգնելու մարդկությանը։

Իսկական սրբեր կամ սուրբ մարդիկ են եղել բոլոր առաջին քրիստոնյաները։ Բայց նրանք սուրբ են ճանաչվել Աստծո կողմից և ոչ թե մարդու, կամ էլ՝ մարդկային կազմակերպությունների (Հռովմայեցիս 1։7)։ Երկնային կյանքի հարություն ստանալով՝ սրբերը Քրիստոսի հետ միասին մասնակցելու են հավատարիմ մարդկանցից բաղկացած երկրային հասարակությանը օրհնություններ բերելու գործին (Եփեսացիս 1։18–21), (15. 09, էջ 5–​7)։

• Ի՞նչ օգուտ կարող են քաղել քրիստոնյաները, եթե որոշ տեղեկություններ ձեռք բերեն հին Հունաստանում տեղի ունեցող մարմնամարզական մրցումների մասին։

Պետրոս և Պողոս առաքյալները այդ խաղերի մասին հիշատակում են իրենց գրվածքներում՝ դրանք որպես օրինակ բերելով (Ա Կորնթացիս 9։26; Ա Տիմոթէոս 4։7; Բ Տիմոթէոս 2։5; Ա Պետրոս 5։10)։ Շատ կարևոր էր, որ մարմնամարզիկը լավ մարզիչ ունենար։ Վերջինս կօգներ նրան ինքնատիրապետում դրսևորել և ճիշտ ուղղությամբ ջանքեր թափել։ Նույնը կարելի է ասել նաև մեր օրերում ապրող քրիստոնյաների հոգևոր ջանքերի մասին (01.10, էջ 28–​31)։

• Ի՞նչ դժվարություններ կարող են լինել օտարության մեջ երեխա մեծացնելու դեպքում, և ի՞նչ պարգևատրություններ դա կբերի։

Երեխաները սովորաբար ավելի արագ են սովորում նոր լեզուն, քան նրանց ծնողները։ Վերջիններս դժվարանում են հասկանալ երեխաների մտածելակերպն ու այս կամ այն բանի հանդեպ նրանց արձագանքը։ Հնարավոր է, որ երեխաները հեշտությամբ չըմբռնեն աստվածաշնչյան ուսուցումները իրենց ծնողների լեզվով։ Սակայն ընտանեկան կապերը կարող են ամրապնդվել, եթե ծնողները սովորեցնեն երեխաներին իրենց մայրենի լեզուն։ Դրա շնորհիվ երեխաները կտիրապետեն երկու լեզվի և ծանոթ կլինեն երկու մշակույթների (15.10, էջ 22–​26)։

• ​Ինչո՞ւ է կարևոր սովորել ներողություն խնդրել։

Անկեղծորեն ներողություն խնդրելը հաճախ հնարավորություն է ընձեռում խզված փոխհարաբերությունները վերականգնելու։ Աստվածաշնչում կան օրինակներ, որ ցույց են տալիս, թե ինչ զորեղ ազդեցություն կարող է թողնել ներողություն խնդրելը (Ա Թագաւորաց 25։2–35; Գործք 23։1–5)։ Տարաձայնության դեպքում հաճախ երկու կողմերն էլ ունենում են մեղքի իրենց բաժինը։ Ուստի երկուսն էլ պետք է փոխզիջումների գնան և ներողություն խնդրեն (01.11. էջ 4–​7)։

• Ինչո՞ւ ճիշտ չի լինի մասնակցել այնպիսի խաղերի, որոնց ժամանակ թեկուզ քիչ քանակով, բայց գումար է խաղարկվում։

Մոլեխաղերը կարող են մարդուն դրդել ցուցաբերելու եսասիրություն, ագահություն և մրցակցության ոգի. հատկություններ, որ դատապարտվում են Աստվածաշնչում (Ա Կորնթացիս 6։9, 10)։ Խաղամոլներից շատերը սկսել են զբաղվել դրանով վաղ տարիքից՝ փոքր քանակությամբ գումարի վրա խաղալով (01.11. էջ 31)։

• Ինչո՞ւ է անհրաժեշտություն առաջացել Աստվածաշունչը թարգմանել հունարեն, եթե նրա գրքերից շատերը գրվել են հենց այդ լեզվով, և ի՞նչ արդյունքներ է դա բերել։

Ժամանակակից հունարենը բավականին տարբերվում է այն հունարենից, որով գրվել են Եբրայերեն Գրությունների «Յոթանասնից» թարգմանությունը և Քրիստոնեական Հունարեն Գրությունները։ Վերջին դարերի ընթացքում բազում փորձեր են արվել՝ Աստվածաշունչը կամ գոնե նրա որոշ հատվածներ ժամանակակից հունարենով թարգմանելու։ Մասամբ թե ամբողջովին՝ այսօր կան հասարակ հույնին մատչելի մոտ 30 թարգմանություններ։ Այդ թարգմանությունների թվում աչքի է ընկնում «Սուրբ Գրությունների Նոր աշխարհ թարգմանությունը»՝ հրատարակված 1997 թ.–​ին (15.11, էջ 26–​29)։

• Ինչո՞ւ քրիստոնյաները տասանորդ չեն վճարում։

Հին Իսրայելին տրված Օրենքով՝ տասանորդի գանձումը Ղևիի ցեղին, ինչպես նաև կարիքի մեջ գտնվող անհատներին աջակցելու միջոց էր (Ղեւտացոց 27։30; Բ Օրինաց 14։28, 29)։ Հիսուսի մահը վերջ դրեց Օրենքին, այդ թվում նաև տասանորդ վճարելու պատվերին (Եփեսացիս 2։13–15)։ Առաջին քրիստոնյաները տալիս էին իրենց հնարավորությունների համեմատ և այնքան, որքան ի սրտե կցանկանային (Բ Կորնթացիս 9։5, 7), (01.12, էջ 4–​6)։

• Արդյո՞ք Յայտնություն 20։7–ից երևում է, թե Սատանան մեծ թվով մարդկանց է մոլորեցնելու վերջնական փորձության ժամանակ։

Վերը նշված համարում ասվում է, որ մոլորվածների թիվը լինելու է «ծովի աւազի չափ»։ Աստվածաշնչում այդ արտահայտությունը հաճախ մատնանշում է ինչ–​որ մի անհայտ թիվ, և ոչ թե՝ մեծ։ Աբրահամի սերունդը, օրինակ, պետք է լիներ «ծովեզերքում լինող աւազի պէս»։ Հետագայում պարզ դարձավ, որ նրանց թիվը, չհաշված Հիսուսին, 144 000 է (Ծննդոց 22։17; Յայտնութիւն 14։1–4), (01.12, էջ 29)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը