Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w98 7/1 էջ 4–6
  • Ինչո՞ւ են ոմանք փոխում իրենց կրոնը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչո՞ւ են ոմանք փոխում իրենց կրոնը
  • 1998 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Դժվար հարցերի պատասխանները
  • Ո՞րն է կյանքի իմաստը
  • Հաղթահարել կյանքի խնդիրները
  • Սերտ փոխհարաբերություն Աստծո հետ
  • Ճշմարիտ հավատն արժանի՛ է ուշադրության
  • Ո՞վ է Միքայել հրեշտակապետը
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Ո՞վ է Միքայել հրեշտակապետը
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
  • Հիսուսը Միքայել հրեշտակապե՞տն է
    2010 Դիտարան
  • Ինչպե՞ս են ոմանք ստացել իրենց հարցերի պատասխանը
    2003 Դիտարան
Ավելին
1998 Դիտարան
w98 7/1 էջ 4–6

Ինչո՞ւ են ոմանք փոխում իրենց կրոնը

Շատերի համար կրոն հասկացողությունը սահմանափակվում է լոկ կիրակի օրերին, ամուսնության և թաղման արարողությունների ժամանակ անհատի եկեղեցի հաճախելով։ Սակայն դա չի խոսում նրա ինչպիսի անձնավորություն լինելու կամ նրա գիտելիքների ու հավատալիքների մասին։ Մի աշխատության մեջ գրված է, որ քրիստոնեություն դավանողների 50 տոկոսն անգամ չգիտի, թե ով է ներկայացրել Լեռան քարոզը։ Հակառակ դրան՝ Լեռան քարոզի մասին տեղյակ էր նույնիսկ հայտնի հնդիկ առաջնորդ Մոհանդաս Գանդին։

ԶԱՐՄԱՆԱԼԻ՞ Է արդյոք այն, որ մարդիկ հեռանում են կրոնից, երբ նրանցից շատերը շատ քիչ բան գիտեն իրենց հավատի մասին։ Բնավ ո՛չ։ Այնուամենայնիվ, այդ երևույթն անխուսափելի չէ։ Այն անհատները, որոնց օգնել են ուսումնասիրել Աստվածաշունչը, հաճախ ապշած են մնացել՝ նրանից ստացած օգուտները տեսնելով։ Աստվածաշնչում գրված է. «Ես եմ քո Աստուածը, որ քեզ սովորեցնում եմ օգտակար եղողը, որ քեզ առաջնորդում եմ քո գնալու ճանապարհումը» (Եսայիա 48։17)։

Հոգևոր քաղց զգացող անհատներն ի՞նչ պետք է անեն։ Նրանք չպիտի դադարեն Աստծուն ծառայելուց։ Դեռ ավելին, նրանք, Աստվածաշնչին դիմելով, կտեսնեն, թե ինչ է Աստված իրենց համար նախատեսել։

Դժվար հարցերի պատասխանները

Երբ Բերնտը յոթ տարեկան էր, մահացավ նրա մայրը։a Ողջ մանկության ընթացքում նա ուզում էր իմանալ. «Որտե՞ղ է մայրս։ Ինչո՞ւ եմ ես առանց նրա մեծանում»։ Պատանեկան տարիներին տղան ջերմեռանդ եկեղեցական էր։ Մարդկության տառապալի վիճակով մտահոգված՝ նրա նպատակն էր մեկնել օտար երկրներ՝ որպես բարեգործ։ Սակայն կային նրան անհանգստացնող մի շարք հարցեր, որոնց իր եկեղեցին չէր կարող բավարարող պատասխաններ տալ։

Հետագայում Բերնտը զրուցում է իր դասընկերներից մեկի հետ, որը Եհովայի վկա էր։ Այդ երիտասարդը Բերնտին բացատրում է, որ իր մայրը գտնվում է անգիտակից, քնի նմանվող մահվան վիճակում։ Տղան այդ հարցը մեկնաբանող շատ աստվածաշնչային համարներ է սովորում, ինչպես օրինակ՝ Ժողովող 9։5–ը, որտեղ ասվում է. «Մեռելները մի բան չ’գիտեն»։ Հետևաբար, նա արդեն ոչ մի պատճառ չուներ անհանգստանալու, թե իր մայրը տանջվում է ինչ–որ քավարանում կամ ավելի վատ մի վայրում։ Թեև շատ կրոններ հոգու անմահության գաղափարն են սովորեցնում, Բերնտը Աստվածաշնչի հիման վրա համոզվում է, որ մարդկային հոգին հենց ինքը անձն է։ Երբ մարդը մահանում է, մահանում է նաև հոգին։ «Մեղանչող անձը [«հոգին», ՆԱ] ինքը պիտի մեռնէ» (Եզեկիէլ 18։4)։

Բերնտը նաև տեղեկանում է մահացածների համար գոյություն ունեցող հիանալի հեռանկարի մասին՝ Աստծո Խոսքի Գործք Առաքելոց գրքում կարդալով. «Յարութիւն է լինելու արդարների եւ մեղաւորների» (Գործք 24։15)։ Որքա՜ն հուզիչ էր այն պահը, երբ նա իմանում է, որ այդ հարությունը տեղի է ունենալու այստեղ՝ Աստծո կողմից դրախտի վերածվելիք երկրի վրա (Սաղմոս 37։29; Յայտնութիւն 21։3, 4)։

Շատ չանցած՝ Աստվածաշնչի ճշգրիտ գիտության շնորհիվ Բերնտը բավարարում է իր հոգևոր կարիքները։ Նա չլքեց կրոնը, այլ հեռացավ եկեղեցուց, քանի որ վերջինս անկարող էր հագեցնել իր հոգևոր ծարավը և Սուրբ գրային ամուր հիմքեր ունեցող պաշտամունք ընտրեց։ «Անցել է 14 տարի,— հետագայում պատմում է նա,— և ես բոլորովին չեմ զղջում իմ կատարած քայլի համար։ Հիմա հասկանում եմ, որ Արարիչը տառապանք չի պատճառում։ Այս համակարգի աստվածը և մեզ պաշարող դժվարությունների մեղավորը Սատանան է։ Բայց Աստված շուտով կվերացնի Սատանայի աշխարհի բերած բոլոր վնասները, իսկ հարության ժամանակ կյանքի ետ կբերվի նաև մայրս։ Ինչպիսի՜ հրճվանք է դա պատճառելու»։

Ի դեպ, Բերնտի նպատակն իրականանում է. այն է՝ հայրենիքից դուրս, օտար երկրում օգնել ուրիշներին։ Այժմ նա աշխատում է օտար մի երկրում՝ սովորեցնելով մարդկանց Աստծո Թագավորության մասին, որը նրանց պրոբլեմների միակ լուծումն է։ Բերնտի նման միլիոնավոր մարդկանց տեղեկացվել է, որ Աստված շուտով վերջ կդնի մարդկային տառապանքին։ Նրանց հուզմունք է պատճառում այն փաստը, որ գոյություն ունի իրենց հոգևոր կարիքները բավարարող կրոն (Մատթէոս 5։3)։

Ո՞րն է կյանքի իմաստը

Քանի որ Արևմուտքում մարդիկ գնալով ավելի ու ավելի են հեռանում կրոնից, շատերն են հարցնում. «Ո՞րն է կյանքի իմաստը»։ Ինչպես հասկացավ Մայքլ անունով մի երիտասարդ, այս հարցի պատասխանը գտնվում է Աստվածաշնչում։ 1970–ական թվականների կեսերին նա ցանկացավ միանալ մի տեռորիստական խմբի։ Մայքլի կյանքի միակ նպատակն էր՝ հալածել բոլոր նրանց, ում պատասխանատու էր համարում կապիտալիստական համակարգում տիրող անարդարության համար։ «Ես երբեք առանց հրացանի տանից դուրս չէի գալիս,— պատմում է նա,— իմ ծրագիրը հնարավորին չափ շատ պաշտոնյա քաղաքագետներ և կապիտալիստներ սպանելն էր։ Դրա իրականացման համար պատրաստ էի նույնիսկ կյանքս զոհելու»։

Մայքլը եկեղեցի էր հաճախում, բայց իր եկեղեցում ոչ ոք չէր կարողանում բացատրել, թե որն է կյանքի իրական իմաստը։ Այդ իսկ պատճառով, երբ Եհովայի վկաները այցելեցին նրան իր տուն և երբ, Աստվածաշնչի վրա հիմնվելով, տվեցին նրա հարցերի պատասխանները, Մայքլն այդ ամենն ուշադրությամբ լսեց։ Դրանից հետո նա սկսեց այցելել իր տարածքում գտնվող Եհովայի վկաների Թագավորության սրահը։

Մայքլի ընկերները զարմացան, երբ լսեցին, որ նա Աստվածաշնչում իրեն հետաքրքրող ինչ–որ նոր բան է գտել։ «Այս կիրակի եկեք ժողովի գնանք,— համոզում էր նրանց Մայքլը,— եթե ձեզ չհետաքրքրի, կարող եք դուրս գալ»։ Այդպես էլ եղավ. 45 րոպե տևած աստվածաշնչային ելույթից հետո նրա ընկերները հեռացան սրահից։ Մնաց միայն մեկը՝ Սյուզանը։ Այս երիտասարդ կինն իր լսածից հմայված էր մնացել։ Հետագայում Մայքլն ու Սյուզանը ամուսնացան և մկրտվեցին՝ դառնալով Եհովայի վկաներ։ «Հիմա ես հասկանում եմ, թե ինչու ենք մենք այստեղ՝ երկրի վրա,— ասում է Մայքլը,— մեզ Եհովան է ստեղծել։ Մեր կյանքի իրական նպատակը նրան ճանաչելն ու նրա կամքը կատարելն է։ Ահա թե ինչն է իսկական բավարարվածություն պատճառում»։

Միլիոնավոր մարդիկ կիսում են Մայքլի համոզմունքները։ Նրանք ամբողջ սրտով ընդունում են Աստվածաշնչի հետևյալ խոսքերը. «Բոլոր խօսքի վախճանը լսենք. Աստուածանից վախեցիր եւ նորա պատուիրանքները պահիր. որովհետեւ սա է ամեն բան մարդիս համար» (Ժողովող 12։13)։

Հաղթահարել կյանքի խնդիրները

Մենք բոլորս ապրում ենք Բ Տիմոթէոս 3։1–ում արձանագրված մարգարեության կատարման օրերում. «Վերջին օրերին չար [«ճգնաժամային», ՆԱ] ժամանակներ պիտի գան»։ Ոչ ոք չի կարող ազատվել այս «ճգնաժամային ժամանակների» խնդիրներից։ Բայց Աստվածաշունչն օգնում է մեզ հաղթահարել դրանք։

Քննության առնենք մի ամուսնական զույգի՝ Ստիվենի և Օլիվիայի դեպքը։ Երբ նրանք սկսեցին ուսումնասիրել Աստվածաշունչը Եհովայի վկաների հետ, շատերի նման ամուսնության հետ կապված խնդիրներ ունեին։ «Մենք աստիճանաբար մեկուսանում էինք,— պատմում է Ստիվենը,— մեր նպատակներն ու հետաքրքրությունները տարբեր էին»։ Ի՞նչն օգնեց նրանց միասին մնալու։ «Եհովայի վկաները մեզ ցույց տվեցին, թե ինչպես պետք է Աստվածաշնչի սկզբունքները գործադրեինք մեր կյանքում,— շարունակում է պատմել ամուսինը,— սկզբում սովորեցինք, թե ինչ է նշանակում անձնուրաց և հոգատար լինել։ Սուրբ գրային սկզբունքների կիրառումը մեզ միաձուլեց։ Այժմ երջանիկ, հաստատուն ամուսնություն ենք վայելում»։

Սերտ փոխհարաբերություն Աստծո հետ

Ըստ «Գալլափ» հասարակական կարծիքի հարցման հաստատության նոր տվյալների՝ ամերիկացիների 96 տոկոսը հավատում է Աստծո գոյությանը, իսկ նրանց մեծամասնությունը՝ աղոթքով դիմում նրան։ Իսկ մի այլ վիճակագրություն ցույց է տվել, որ վերջին հիսուն տարիների ընթացքում եկեղեցի և ժողովարաններ այցելողների թիվը կտրուկ նվազել է։ Ամերիկացիների մոտավորապես 58 տոկոսը եկեղեցի է գնում ամիսը մեկ կամ ավելի նվազ հաճախականությամբ։ Պարզ է, որ կրոնը նրանց չի մոտեցնում Աստծուն։ Եվ այս խնդիրը միայն Միացյալ Նահանգներով չի սահմանափակվում։

Լինդան մեծացել է Բավարիայում։ Նա հաճախում էր կաթոլիկական եկեղեցի և կանոնավոր աղոթում էր։ Միևնույն ժամանակ նա վախենում էր ապագայի գաղափարից և մարդկանց համար ծրագրված Աստծո ոչ մի նպատակից տեղյակ չէր։ Լինդան ընդամենը 14 տարեկան էր, երբ հանդիպեց Եհովայի վկաներին։ Նա պատմում է. «Վկաների բոլոր ասածները հետաքրքիր էին, և ես վերցրեցի երկու ձեռնարկ, որոնց օգնությամբ ուսումնասիրվում էր Աստվածաշունչն ու անմիջապես կարդացի դրանք»։ Երկու տարի անց Լինդան սկսում է Եհովայի վկաների հետ ուսումնասիրել Աստվածաշունչը։ «Աստծո մասին Սուրբ գրքից սովորած ամեն բան իմաստալից էր»,— ասում է նա։ Տասնութ տարեկան հասակում Լինդան լքում է իր եկեղեցին և մկրտվում՝ դառնալով Եհովայի վկա։

Ի՞նչը դրդեց Լինդային փոխելու իր կրոնը։ Նա բացատրում է. «Իմ եկեղեցին օգնեց ինձ ըմբռնել Աստծո գոյությունը և հավատալ նրան։ Սակայն իմ պատկերացմամբ Աստված անձնավորություն չէր և չէր մասնակցում մարդկանց գործերին։ Իսկ Աստվածաշնչի ուսումնասիրությունը ոչ միայն ամրացրեց Աստծո նկատմամբ հավատս, այլև օգնեց ինձ ճանաչել ու սիրել նրան։ Հիմա ես Աստծո հետ հիանալի անձնական փոխհարաբերության մեջ եմ, որն ինձ համար ամենաթանկագին բանն է»։

Ճշմարիտ հավատն արժանի՛ է ուշադրության

Ձեր կրոնը հոգևոր առաջնորդություն հայթայթո՞ւմ է և ցույց տալի՞ս է արդյոք, թե Աստվածաշունչն ինչպես կարող է օգնել ձեզ հաղթահարելու կյանքի պրոբլեմները։ Ուսուցանո՞ւմ է այն ապագայի վերաբերյալ Աստվածաշնչի տված հույսի մասին։ Բերո՞ւմ է արդյոք Արարչի հետ սերտ, Սուրբ գրային գիտության վրա հիմնված անձնական փոխհարաբերության։ Եթե ոչ, մի՛ լքեք կրոնն առհասարակ։ Կրոնը կամ եկեղեցին թողնելու փոխարեն՝ փնտրեք Աստվածաշնչի վրա ամուր հիմնված պաշտամունքի ձև։ Այդ ժամանակ դուք կնմանվեք այն անհատներին, որոնց մասին մարգարեացված է Գրությունների «Եսայիա» գրքում. «Տէր Եհովան այսպէս է ասում. Ահա իմ ծառաները պիտի ուտեն.... իմ ծառաները պիտի խմեն.... իմ ծառաները պիտի ուրախանան.... իմ ծառաները պիտի ցնծան սրտի բերկրութիւնից» (Եսայիա 65։13, 14)։

[ծանոթագրություն]

a Այս հոդվածում շատ անուններ փոխված են։

[նկարներ 4–րդ և 5–րդ էջերի վրա]

Աստվածաշունչն օգնում է մեզ ճանաչել և սիրել Աստծուն

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը