ԵՐԳ 111
Մեր ուրախության պատճառները
1. Ուրախ լինելու պատճառները
Անթիվ են, հավերժ մնայուն։
Խինդով են լցվում մեր սրտերը,
Երբ կամքն ենք Աստծու կատարում։
Մեր շուրջը Աստված հեզ մարդկանց է
Տարբեր ազգերից հավաքում,
Նրանց հետ ուրախ գովերգում ենք,
Անունը մեր Հոր սրբացնում։
Մեզ Խոսքը Աստծու զորացնում է,
Հավատը մեր ամրապնդում.
Անգամ երբ ճնշում, հալածում են,
Ոգով միշտ ուրախ ենք մնում։
(ԿՐԿՆԵՐԳ)
Եհո՛վա, քեզ մոտ մենք գտանք
Սրտի ցնծություն, մեծ բերկրանք։
Քո ջերմ խոսքերով, ձեռքիդ գործերով
Օգնում ես՝ ուրախ միշտ մնանք։
2. Երբ գիրքն արարման մենք թերթում ենք,
Տեսնում ենք Հոր սերը այնտեղ։
Որքա՜ն ներդաշնակ ու չքնաղ են
Գործերը նրա փառահեղ։
Հիմա հաղթական վկայում ենք,
Որ Արքայությունը ծնվեց,
Ուրախ սրտերով հռչակում ենք՝
Եհովան Որդուն թագադրեց։
Երբ գա խոստացված նոր աշխարհը,
Մեր սիրտն է հավերժ ցնծալու,
Անհետ անցնելու է խավարը,
Վառ լույսն է հավետ շողալու։
(ԿՐԿՆԵՐԳ)
Եհո՛վա, քեզ մոտ մենք գտանք
Սրտի ցնծություն, մեծ բերկրանք։
Քո ջերմ խոսքերով, ձեռքիդ գործերով
Օգնում ես՝ ուրախ միշտ մնանք։
(Տես նաև 2 Օրենք 16։15; Ես. 12։6; Հովհ. 15։11)։