ԵՐԳ 109
Սրտանց և ջերմորեն սիրենք իրար
Տպագիր թողարկում
1. Երբ Եհովան մեզ է նայում,
Սեր է փնտրում մեր սրտերում։
Այն հատկությունն է մեծագույն.
Մեզ է միավորում։
Թե անկեղծ է սերը մեր մեջ,
Միշտ կշողա պայծառ, անշեջ։
Սերն է ծածկում մեղքեր բազում
Եվ ի սրտե ներում։
Թող լինենք մենք կարեկից,
Երբ տեսնենք եղբոր դեմքին թախիծ։
Ջերմ սիրով գորովալից
Ընկերներ ենք սրտակից։
Քրիստոսից ենք մենք սովորում
Արտացոլել մեծ սերն Աստծու։
Թող որ մեր սերը վառ լինի,
Ջերմություն միշտ ճառագի,
Մեր Աստծուն ուրախացնի։
(Տես նաև 1 Պետ. 2։17; 3։8; 4։8; 1 Հովհ. 3։11)։