ԵՐԳ 60
Նրանք կապրեն, եթե լսեն
1. Այս վերջին օրերում
Բարի լուր ենք ավետում,
Բոլորին կոչ անում
Մոտենալ միակ Աստծուն։
(ԿՐԿՆԵՐԳ)
Նրանք կապրեն, եթե լսեն,
Իսկ մենք կապրենք, թե ասենք։
Նրանք կապրեն, եթե փոխվեն,
Ուստի Սուրբ Խոսքը քարոզենք,
Քարոզենք։
2. Փոխանցում ենք մարդկանց
Սիրառատ հորդորն Աստծու։
Փրկության դուռն է բաց՝
Ամենքին ենք մենք հայտնում։
(ԿՐԿՆԵՐԳ)
Նրանք կապրեն, եթե լսեն,
Իսկ մենք կապրենք, թե ասենք։
Նրանք կապրեն, եթե փոխվեն,
Ուստի Սուրբ Խոսքը քարոզենք,
Քարոզենք։
(ՄԻՋԵՐԳ)
Այս լուրը հրատապ է.
Թող այն հասնի ամեն մեկին։
Ում սիրտը հնազանդ է,
Նա կհասնի հավերժ կյանքին։
(ԿՐԿՆԵՐԳ)
Նրանք կապրեն, եթե լսեն,
Իսկ մենք կապրենք, թե ասենք։
Նրանք կապրեն, եթե փոխվեն,
Ուստի Սուրբ Խոսքը քարոզենք,
Քարոզենք։
(Տես նաև 2 Տար. 36։15; Ես. 61։2; Եզեկ. 33։6; 2 Թեսաղ. 1։8)։