ԵՐԳ 25
Աստծու հատուկ սեփականությունը
Տպագիր թողարկում
1. Թանկ են սրտիդ, Եհո՛վա,
Օծյալ որդիները քո։
Փրկագնել ես, կանչել ես
Եվ օծել քո ոգով։
(ԿՐԿՆԵՐԳ)
Սուրբ ազգ են, ընտրյալ են,
Վեհ անունն են քո կրում։
Սիրում են, պաշտում քեզ,
Քո փառքն ամենուր հայտնի դարձնում։
2. Մութ աշխարհից զատել ես,
Վառ լույս ես տվել նրանց։
Նվիրված ու արդար են,
Քո Խոսքին միշտ կառչած։
(ԿՐԿՆԵՐԳ)
Սուրբ ազգ են, ընտրյալ են,
Վեհ անունն են քո կրում։
Սիրում են, պաշտում քեզ,
Քո փառքն ամենուր հայտնի դարձնում։
3. Հեզ ու խոնարհ սրտով միշտ
Լսում են Որդուդ ձայնին։
Կատարում են պատվերը.
Քարոզում ամենքին։
(ԿՐԿՆԵՐԳ)
Սուրբ ազգ են, ընտրյալ են,
Վեհ անունն են քո կրում։
Սիրում են, պաշտում քեզ,
Քո փառքն ամենուր հայտնի դարձնում։
(Տես նաև Ես. 43։20բ, 21; Մաղ. 3։17; Կող. 1։13)։