ԵՐԳ 6
Երկինքը Աստծու փառքն է հռչակում
Տպագիր թողարկում
1. Եհո՛վա, Տե՛ր, շողում է քո մեծ փառքը։
Երկինքն օրուգիշեր
Երգում է քեզ գովերգ։
Արևն անմար, վառ աստղերն անհամար
Հայտնում են մեզ քո սերը մեծ,
Փաստում քո ուժն անսպառ։
2. Օրենքդ, Հա՛յր, վսեմ ու կատարյալ է։
Այն սուրբ է և արդար,
Ճրագ է մեզ համար։
Անփորձ մարդուն իմաստուն է դարձնում։
Քո խոսքը թանկ տալիս է կյանք,
Հոգին մեր թարմացնում։
3. Պատգամը քո ոսկուց էլ թանկարժեք է։
Մեր վախը քո հանդեպ
Մաքուր է, հարատև։
Ո՛վ մեծ Աստված, քեզ պատվում ենք սրտանց։
Պիտի պատմենք, հայտնի դարձնենք
Քո փառքը վեհապանծ։
(Տես նաև Սաղ. 111։9; 145։5; Հայտն. 4։11)։