Երգ 136
Թագավորությունը հաստատվել է. թող այն գա
Եհո՛վա, դու միշտ ես եղել
Եվ կլինես հավետ:
Որդին քո նստել է գահին.
Տվել ես դու պատվեր։
Ծնվեց Արքայությունն Աստծու,
Շուտով կիշխի այն ամենուր։
(ԿՐԿՆԵՐԳ)
Ահա՝ արքայություն,
Ահա՝ փրկություն, զորություն։
«Արքայությունդ գա՛»,
Խնդրում ենք, Աստվա՛ծ, թող այն գա։
Գցվեց Սատանան երկնքից.
Քիչ ժամանակ ունի։
«Աչքերն ենք հառած մեր պահում
Չերևացողներին»:
Ծնվեց Արքայությունն Աստծու,
Շուտով կիշխի այն ամենուր։
(ԿՐԿՆԵՐԳ)
Ահա՝ արքայություն,
Ահա՝ փրկություն, զորություն։
«Արքայությունդ գա՛»,
Խնդրում ենք, Աստվա՛ծ, թող այն գա։
Աստծու որդիները սրտանց
Ցնծում են ու երգում։
Ընկավ Բանսարկուն ստախոս.
Բերկրանք է երկնքում։
Ծնվեց Արքայությունն Աստծու,
Շուտով կիշխի այն ամենուր
(ԿՐԿՆԵՐԳ)
Ահա՝ արքայություն,
Ահա՝ փրկություն, զորություն։
«Արքայությունդ գա՛»,
Խնդրում ենք, Աստվա՛ծ, թող այն գա։
(Տե՛ս նաև Դան. 2:34, 35; 2 Կորնթ. 4:18)