Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • T-31 էջ 1–4
  • Ինչպիսի՞ն կլինի ապագան

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպիսի՞ն կլինի ապագան
  • Ինչպիսի՞ն կլինի ապագան
  • Նմանատիպ նյութեր
  • Ի՞նչ է Աստծու Թագավորությունը
    Ի՞նչ է Աստծու Թագավորությունը
  • Մի օր վերջ կլինի՞ տառապանքին
    Մի օր վերջ կլինի՞ տառապանքին
  • Ո՞վ է տիրում աշխարհին
    Ո՞վ է տիրում աշխարհին
  • Կարո՞ղ են մահացածները նորից ապրել
    Կարո՞ղ են մահացածները նորից ապրել
Ավելին
Ինչպիսի՞ն կլինի ապագան
T-31 էջ 1–4

Ինչպիսի՞ն կլինի ապագան

Ձեր կարծիքով՝

  • ոչինչ չի փոխվի

  • գնալով կվատանա

  • գնալով կլավանա

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

«Աստված.... կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի։ Նախկին բաները անցան» (Հայտնություն 21։3, 4)։

ԻՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՍԱ

Կունենաք հաճելի ու բավականություն պատճառող աշխատանք (Եսայիա 65։21–23)։

Չեք տառապի հիվանդությունների կամ այլ խնդիրների պատճառով (Եսայիա 25։8; 33։24)։

Անվերջ ուրախ ու երջանիկ կյանք կվայելեք ձեր ընտանիքի և ընկերների հետ միասին (Սաղմոս 37։11, 29)։

Մի տղամարդ ու մի կին լավատեսորեն նայում են ապագայում; մի աղջիկ ծաղիկներ է ջրում; շինարարները տուն են կառուցում

ԱՐԺԵ՞ ՀԱՎԱՏԱԼ ԱՅՍ ԽՈՍՔԵՐԻՆ

Այո՛, որովհետև...

  • Աստված կարող է կատարել իր այս խոստումը։ Աստվածաշնչում Եհովա Աստված կոչվում է «Ամենակարող», քանի որ անսպառ զորություն ունի (Հայտնություն 15։3)։ Ուստի նա կարող է պահել իր խոստումը և փոխել այս աշխարհը դեպի լավը։ Ինչպես Աստվածաշունչն է ասում, «Աստծու համար ամեն բան հնարավոր է» (Մատթեոս 19։26)։

  • Աստված ուզում է կատարել այս խոստումը։ Օրինակ՝ Աստվածաշունչը հայտնում է, որ Եհովան մեծ ցանկություն ունի մահացած մարդկանց հարություն տալու, քանի որ կարոտում է նրանց (Հոբ 14։14, 15)։

    Աստվածաշնչում գրված է, որ Աստծու Որդին՝ Հիսուսը, բուժել է հիվանդներին, քանի որ մտածում էր նրանց մասին (Մարկոս 1։40, 41)։ Իր Հոր նման՝ Հիսուսը ցանկանում էր օգնել մարդկանց (Հովհաննես 14։9)։

    Ուրեմն կարող ենք համոզված լինել, որ թե՛ Եհովան և թե՛ Հիսուսը ուզում են, որ մենք ուրախ ու երջանիկ ապագա ունենանք (Սաղմոս 72։12–14; 145։16; 2 Պետրոս 3։9)։

ԳՈՒՑԵ ՄՏԱԾԵՔ

Մի մարդ մատնացույց է անում աստվածաշչնյան համարը

Ինչպե՞ս է Աստված փոխելու այս աշխարհը դեպի լավը։

Կարդացեք Աստվածաշնչի պատասխանը. ՄԱՏԹԵՈՍ 6։9, 10; ԴԱՆԻԵԼ 2։44

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը