Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • gt գլ. 1
  • Պատգամներ երկնքից

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Պատգամներ երկնքից
  • Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Նմանատիպ նյութեր
  • Երկու կարևոր լուր՝ Աստծուց
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Եղիսաբեթը երեխա է ունենում
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • «Աստծու աչքին արդար մարդիկ»
    Քաջությամբ քայլիր Աստծու հետ
  • Գաբրիել
    Աստվածաշնչի ըմբռնում
Ավելին
Երբևէ ապրած մեծագույն մարդը
gt գլ. 1

Գլուխ 1

Պատգամներ երկնքից

ԱՄԲՈՂՋ Աստվածաշունչը պատգամ է երկնքից, որ տվել է մեր երկնային Հայրը՝ մեզ ուսուցանելու համար։ Սակայն մոտավորապես 2 000 տարի առաջ երկու մասնահատուկ պատգամներ տրվեցին մի հրեշտակի միջոցով, որը «կանգնում է Աստծու առաջ»։ Նրա անունը Գաբրիել է։ Տեսնենք, թե ինչպես նա հաղորդեց այդ երկու կարևոր պատգամները։

Մ. թ. ա. 3–րդ թվականն է։ Հրեաստանի լեռներում՝ հավանաբար Երուսաղեմից ոչ այնքան հեռու, ապրում է Եհովայի քահանաներից մեկը, որի անունը Զաքարիա է։ Նա և իր կինը՝ Եղիսաբեթը, արդեն ծեր են և երեխաներ չունեն։ Այժմ Զաքարիայի հերթն է քահանայություն անելու, ուստի նա քահանայի իր ծառայությունն է կատարում Երուսաղեմում գտնվող Աստծու տաճարում։ Հանկարծ խնկի սեղանի աջ կողմում հայտնվում է Գաբրիելը։

Զաքարիան շատ է վախենում։ Բայց Գաբրիելը հանգստացնում է նրան՝ ասելով. «Մի՛ վախեցիր, Զաքա՛րիա, որովհետև քո աղաչանքը բարեհաճորեն լսվեց, և քո կին Եղիսաբեթը քեզ համար մի որդի կծնի, և նրա անունը Հովհաննես կդնես»։ Շարունակելով իր խոսքը՝ Գաբրիելն ավելացնում է, որ Հովհաննեսը «մեծ կլինի Եհովայի առաջ», և որ նա «Եհովայի համար մի պատրաստված ժողովուրդ կպատրաստի»։

Սակայն Զաքարիան դժվարանում է հավատալ նրա խոսքերին. անհավանական է թվում, որ ինքն ու Եղիսաբեթը այդ տարիքում կարող են երեխա ունենալ։ Ուստի Գաբրիելն ասում է նրան. «Ահա դու չես կարողանա խոսել ու լուռ կլինես մինչև այն օրը, երբ այս բաները տեղի կունենան, որովհետև չհավատացիր իմ խոսքերին»։

Մինչ այս ամենը տեղի է ունենում, ժողովուրդը, դրսում կանգնած, մտածում է, թե ինչու է Զաքարիան ուշանում։ Երբ վերջապես Զաքարիան դուրս է գալիս, նա չի կարողանում խոսել, այլ միայն ձեռքերով նշաններ է անում։ Մարդիկ հասկանում են, որ նա ինչ–որ գերբնական բան է տեսել։

Երբ տաճարում իր ծառայության ժամկետը լրանում է, Զաքարիան վերադառնում է տուն։ Դրանից շատ չանցած՝ հրեշտակի խոսքերը կատարվում են. Եղիսաբեթը հղիանում է։ Մինչև երեխայի ծնվելը նա հինգ ամիս մնում է տանը՝ մարդկանց աչքից հեռու։

Որոշ ժամանակ անց Գաբրիելը նորից է հայտնվում։ Այս անգամ ո՞ւմ հետ է նա խոսում։ Նազարեթ քաղաքից Մարիամ անունով մի երիտասարդ չամուսնացած կնոջ հետ։ Իսկ ի՞նչ պատգամ է հայտնում նա։ Տեսնենք։ «Դու Աստծու բարեհաճությանը արժանացար,— ասում է Գաբրիելը Մարիամին.— ահա կհղիանաս և մի որդի կծնես ու նրա անունը Հիսուս կդնես»։ Ապա ավելացնում է. «Նա մեծ կլինի և Բարձրյալի Որդի կկոչվի.... և նա հավիտյան կթագավորի Հակոբի տան վրա, ու նրա թագավորությանը վերջ չի լինի»։

Վստահաբար, Գաբրիելի համար մեծ առանձնաշնորհում էր այս պատգամները հաղորդելը։ Շարունակելով կարդալ Հովհաննեսի և Հիսուսի մասին՝ ավելի պարզ կտեսնենք, թե ինչու են երկնքից ստացված այս պատգամներն այդքան կարևոր։ 2 Տիմոթեոս 3։16; Ղուկաս 1։5–33։

▪ Ի՞նչ երկու կարևոր պատգամներ են տրվում երկնքից։

▪ Ո՞վ է հայտնում այդ պատգամները և ո՞ւմ։

▪ Ինչո՞ւ է դժվար հավատալ այդ պատգամներին։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը