Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 6/13 էջ 14–15
  • Ուլտիմատում Աստծու անունի՞ց

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ուլտիմատում Աստծու անունի՞ց
  • 2013 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Հարկադիր դավանափոխություն
  • «Անարդար, անհարգալից, խայտառակ»
  • Հրովարտակներ, որոնք բաժանեցին մայրցամաքները
    2015 Արթնացե՛ք
  • Աստծու Խոսքը հայտնի է դառնում միջնադարյան Իսպանիայում
    2014 Դիտարան
  • Վերանայված «Նոր աշխարհ թարգմանությունը»՝ իսպաներենով
    Այլ նյութեր
  • Իսպանական «Անհաղթ արմադա». ճանապարհորդություն, որը վերջացավ ողբերգությամբ
    2007 Արթնացե՛ք
Ավելին
2013 Արթնացե՛ք
g 6/13 էջ 14–15
[նկար 14-րդ էջի վրա]

ԱՆՑՅԱԼԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ՊԱՀԱՆՋ

Ուլտիմատում Աստծու անունի՞ց

«Եթե դուք չանեք դա.... Աստծու օգնությամբ ու լիազորությամբ կգամ ձեզ մոտ և կպատերազմեմ ձեր դեմ բոլոր կողմերից և բոլոր միջոցներով, ձեզ վրա լուծ կդնեմ, կհնազանդեցնեմ Եկեղեցուն և Նորին մեծությանը, ձեր կանանց ու երեխաներին ստրուկներ կդարձնեմ.... կբռնագրավեմ ձեր ունեցվածքը և ամեն տեսակ վնաս կպատճառեմ ձեզ.... Մահն ու կորուստը, որ կունենաք դրա պատճառով, կլինի ձե՛ր մեղքով, ոչ թե Նորին մեծության կամ մեր»։

ՍԱ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ամենատարօրինակ դեկլարացիաներից մեկն է։ Դա մի մասն է այն հայտարարագրի, որը հայտնի է «Պահանջ» անունով, իսպաներեն՝ «el Requerimiento»։ 16-րդ դարի ընթացքում Ամերիկան նվաճելու արշավների ժամանակ իսպանացի կոնկիստադորները պետք է բարձրաձայն կարդային այդ տեքստը։

Կոնկրետ ի՞նչ էին կոնկիստադորները հայտարարում տեղաբնակներին և ինչո՞ւ։

Հարկադիր դավանափոխություն

Շատ չանցած այն բանից հետո, երբ 1492-ին Կոլումբոսը ոտք դրեց Ամերիկա, Իսպանիան և Պորտուգալիան հայտարարեցին, որ իրավունք ունեն իշխելու նոր երկրներին։ Քանի որ երկու պետություններն էլ պապին էին համարում Քրիստոսի ներկայացուցիչը երկրի վրա, նրան էին դիմում վեճերը հարթելու համար։ Պապի առաջնորդությամբ եկեղեցին բաժանեց նոր նվաճված երկրները Իսպանիայի և Պորտուգալիայի միջև՝ պայմանով, որ երկու պետություններն էլ միսիոներներ ուղարկեն բնիկներին դավանափոխ անելու համար։

Քանի որ ավելի ու ավելի շատ տարածքներ էին նվաճվում, իսպանական միապետությունը որոշեց օրինականացնել կոնկիստադորների սխրագործությունները։ Իսպանացիները պնդում էին, որ քանի որ պապը Աստծու կամքն է կատարում՝ նվիրելով երկրները իրենց, կոնկիստադորները կարող էին տեղաբնիկների ու նրանց ունեցվածքի հետ վարվել այնպես, ինչպես ուզում են, և սահմանափակել նրանց ազատությունը։

Իսպանացիները կազմեցին մի փաստաթուղթ՝ տեղեկացնելու համար տեղաբնակներին պապի որոշման մասին։ Պապի լիազորությամբ բնիկներից պահանջում էին ընդունել քրիստոնեությունը և դառնալ Իսպանիայի թագավորի հպատակները։ Երբ նրանք հակառակվում էին, իսպանացիները համարում էին, որ իրավասու են Աստծու անունից «արդար» պատերազմ մղելու նրանց դեմ։

«Բռնությունը ներելի էր, եթե դրա համար կային արդարացի հիմքեր։ Ուստի Իսպանիան պետք է արդարացի հիմքեր հորիներ» (Ֆրանսիս Սալիվան, ճիզվիտ, աստվածաբանության պրոֆեսոր)։

«Անարդար, անհարգալից, խայտառակ»

«Պահանջ» փաստաթուղթը կարդալու նպատակը Իսպանիայի թագավորի խիղճը հանգստացնելն էր և գաղութային նվաճումները արդարացնելը։ Կոնկիստադորները հաճախ կարդում էին հայտարարագիրը նավի տախտակամածից արշավից առաջ կամ բնիկների երկրում, որոնք չէին հասկանում եվրոպական լեզուները։ Երբեմն փաստաթուղթը կարդացվում էր դատարկ խրճիթների առաջ, որոնց տերերը սարսափած թողել էին դրանք ու փախել։

Հարկադիր դավանափոխությունը մասսայական արյունահեղությունների պատճառ դարձավ։ Օրինակ՝ արաուկացիներից մոտ 2000 մարդ սպանվեց 1550թ.-ին Չիլիում տեղի ունեցած պատերազմի ժամանակ։ Իսկ մնացածների մասին կոնկիստադոր Պեդրո դե Վալդիվիան ասաց թագավորին. «Երկու հարյուր հոգու ձեռքերն ու քիթը կտրել տվեցի, քանի որ շարունակեցին համառել այն բանից հետո, երբ շատ անգամներ պատգամաբերներ ուղարկեցի նրանց մոտ և հրամաններ տվեցի [Պահանջը], ինչպես պատվիրել էր Ձերդ գերազանցությունը»a։

«Պահանջ» փաստաթուղթը թերևս հանգստացնում էր զավթիչների խիղճը։ Սակայն դա գրեթե չնպաստեց Իսպանիայի կրոնի տարածմանը։ 16-րդ դարի միսիոներ վանական Բարտոլոմե դե լաս Կասասը՝ այդ փաստաթղթի բերած հետևանքների ականատեսը, գրեց. «Որքա՜ն անարդար, անհարգալից, խայտառակ, անմիտ ու անհեթեթ էր այդ հրամանը։ Էլ չեմ խոսում, թե ի՜նչ անպատվություն դա բերեց քրիստոնեությանը»։ Տարեգիր Գոնսալո Ֆերնանդես դե Օվիեդոն ողբում էր այն բանի համար, որ Ամերիկայի բնիկների դեմ արված չարագործությունների պատճառով վերջիններս քրիստոնեության մասին շատ վատ տպավորություն ստացան։

Ճի՞շտ է արդյոք Աստծուն մեղադրել այն չարագործությունների համար, որ արել են քաղաքական ու կրոնական ուժերը իր անունից։ Աստվածաշունչն ասում է. «Անհնա՛ր է, որ ճշմարիտ Աստված ամբարշտությամբ վարվի, և Ամենակարողը անարդարացիորեն վարվի» (Հոբ 34։10)։

a Որոշ աղբյուրների համաձայն՝ «Պահանջ» փաստաթուղթը անվավեր ճանաչվեց 1573թ.-ին։

ԺԱՄԱՆԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՂՅՈՒՍԱԿ

  • 1492 ▸ Կոլումբոսը ոտք դրեց Նոր աշխարհ

  • Մոտ 1493 ▸ Պապ Ալեքսանդր VI-ը իսպանացի և պորտուգալացի միապետություններին իրավունք տվեց իշխելու իրենց զավթած տարածքների վրա Նոր աշխարհում

  • 1513 ▸ Ուժի մեջ մտավ «Պահանջ» փաստաթուղթը

  • 1550 ▸ Մոտ 2000 արաուկացիներ սպանվեցին Չիլիում

  • 1573 ▸ Իսպանիայի կառավարությունը պաշտոնապես անվավեր ճանաչեց «Պահանջ» փաստաթուղթը

ԿԱՐՃ ՓԱՍՏԵՐ

  • «Պահանջ» փաստաթուղթը ուլտիմատում էր, որը ներկայացրին իսպանացի կոնկիստադորները, երբ 16-րդ դարում ոտք դրեցին Ամերիկա։

  • Բնիկներից «պահանջվում» էր ընդունել կաթոլիկ եկեղեցու իշխանությունը։

  • Տեքստը իսպաներենով կամ լատիներենով բարձրաձայն կարդացվում էր տեղաբնակների համար, որոնք երկու լեզուն էլ չէին հասկանում։

  • Ամերիկայի պատմության մեջ այն ամենադաժան հայտարարագրերից մեկն էր։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը