Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 6/13 էջ 10–11
  • Ինչպես վերահսկել ծախսերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպես վերահսկել ծախսերը
  • 2013 Արթնացե՛ք
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչպե՞ս կարող եմ խելամտորեն տնօրինել իմ գումարը
    2006 Արթնացե՛ք
  • Ինչպե՞ս տնօրինեմ փողը
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 2)
  • Ինչպե՞ս վերահսկեմ ծախսերս
    Երիտասարդները հարցնում են
  • Ճիշտ տնօրինեք փողը
    2025 Արթնացե՛ք
Ավելին
2013 Արթնացե՛ք
g 6/13 էջ 10–11

Ինչպես վերահսկել ծախսերը

Բացի նրանից, որ գովազդների ճնշման տակ ենք գնումներ անում, մեր զգացումներն ու սովորությունները նույնպես կարող են նպաստել չափից շատ ծախսեր անելուն։ Ահա վեց առաջարկ, որոնք կօգնեն քեզ վերահսկելու ծախսերդ։

  1. Խուսափիր չնախատեսված գնումներ անելուց։ Սիրո՞ւմ ես գնումներ անել և ուրախանո՞ւմ ես, երբ հարմար գնով ապրանքներ ես գտնում։ Եթե այո, ապա թերևս հակված ես չնախատեսված գնումներ անելու։ Բայց որպեսզի դիմադրես, մի պահ կանգ առ ու մտածիր հետագայի մասին. որքա՞ն ժամանակ և գումար կպահանջվի այն լավ վիճակում պահելու համար։ Հիշիր անցյալում կատարած չնախատեսված գնումներդ, որոնց համար հետագայում ափսոսել ես։ Նախքան որոշում կայացնելը հանգիստ մտածիր։

  2. Խուսափիր տրամադրությունը բարձրացնելու համար գնումներ անելուց։ Գնումներ անելը կարող է ժամանակավորապես բարձրացնել տրամադրությունդ։ Բայց երբ նորից բացասական զգացումներով համակվես, քո մեջ թերևս հանգստանալու համար կրկին գնումներ անելու ավելի մեծ ցանկություն առաջանա։ Տրամադրությունը բարձրացնելու նպատակով գնումներ անելու փոխարեն՝ դիմիր ընկերներիդ օգնությանը, ֆիզիկապես ակտիվ եղիր, օրինակ՝ քայլիր։

  3. Գնումներ մի՛ արա հաճույքի համար։ Շքեղ առևտրի կենտրոնները գնումներ կատարելը զվարճության են վերածել։ Թեև կարող ես խանութներ գնալ կամ ինտերնետում ապրանքներ նայել զուտ հաճույքի համար, սակայն հիշիր, որ դրանցից շատերն այնպես են ներկայացված, որ քո մեջ գնելու ցանկություն առաջանա։ Գնումներ արա միայն այն ժամանակ, երբ կոնկրետ գիտես, թե ինչ է քեզ անհրաժեշտ, և քո նախատեսածից ավել բան մի՛ գնիր։

  4. Զգուշորեն ընկերներ ընտրիր։ Ընկերներիդ ապրելակերպը և զրույցները մեծապես ազդում են քո ցանկությունների վրա։ Եթե շատ ես գումար ծախսում նրանցից հետ չմնալու համար, ապա այնպիսի մարդկանց հետ ընկերակցիր, ովքեր ավելի քիչ շեշտ են դնում փողի և նյութական իրերի վրա։

  5. Իմաստուն կերպով օգտագործիր կրեդիտ քարտը։ Կրեդիտ քարտով հեշտ է գնումներ անել՝ անտեսելով հետևանքները։ Ձգտիր ամեն ամիս ամբողջությամբ մարել կրեդիտ քարտով օգտագործված գումարը։ Տեղեկացիր կրեդիտ քարտիդ տոկոսադրույքների և բանկային ծառայության դիմաց վճարումների մասին։ Համեմատիր առաջարկվող վարկային պայմանները այլ կրեդիտ քարտերի պայմանների հետ, որպեսզի գտնես մատչելի տարբերակը։ Զգուշություն դրսևորիր պրեմիում քարտեր ձեռք բերելիս, որոնց վարկավորման ծախսերը մեծ են, իսկ առաջարկվող առավելությունները քեզ պետք չեն։ Խոշոր գնումները ապառիկով ձեռք բերելու փոխարեն՝ գումար հավաքիր և վճարիր կանխիկ։

  6. Իմացիր, թե ինչպիսին է ֆինանսական վիճակդ։ Հեշտ է չափից շատ ծախսել, եթե չգիտես քո ֆինանսական վիճակի մասին։ Պահիր վերջին տեղեկագրերը և տեղեկացիր քո ֆինանսների մասին։ Կազմիր ամսական ծախսերի իրական պլան՝ հաշվի առնելով քո եկամուտը և անցած ծախսերը։ Հետևիր ծախսերիդ և դրանք համեմատիր քո պլանի հետ։ Իսկ եթե ֆինանսների հետ կապված որոշ հարցեր քեզ անծանոթ են, դիմիր վստահելի ընկերոջդ օգնությանը։

Պաշտպանեք ձեր երեխաներին շատ գնումներ անելու սովորություն ձեռք բերելուց

Հատկապես երեխաներն են գովազդատուների թիրախը, և հասկանալի է, թե ինչու։ Պատանիները ավելի քան երբևէ շատ են գնումներ անում և գումար ծախսում։ Միացյալ Նահանգներում պատանիները շուկայում տարեկան միլիարդավոր դոլարներ են ծախսում։

Սակայն հետազոտող Ջուլիետ Շյորը ասում է, որ այն պատանիները, որոնք մեծապես ներգրավված են սպառման կուլտուրայի մեջ, ավելի շատ են հակված ընկնելու դեռահասության դեպրեսիայի մեջ, ավելի անհանգիստ են և վատ հարաբերություններ ունեն ծնողների հետ։ Ինչպե՞ս կարող ես պաշտպանել երեխաներիդ։ Տեսնենք, թե ինչ գործնական քայլեր են ձեռնարկել որոշ ծնողներ այդ առումով։

ԿՐԹԻՐ։ «Չես կարող երեխային լիովին պաշտպանել գովազդներից, քանի որ դրանք ամենուր են։ Ուստի բացատրում ենք մեր աղջիկներին, որ գովազդատուները շահադիտական նպատակներ ունեն, և այն ընկերությունները, որ վարձել են նրանց, ուզում են գումար վաստակել։ Նրանք հետաքրքրված չեն մեր բարօրությամբ» (Ջեյմս և Ջեսիկա)։

ՄԻ՛ ԵՆԹԱՐԿՎԻՐ ՃՆՇՄԱՆԸ։ «Երեխաները ճնշում են բանեցնում քեզ վրա, որ ինչ-որ բան գնես, և այնքան են ասում այդ մասին, մինչև որ գնես։ Բայց շատ կարևոր է չտրվել այդ ճնշմանը։ Ի վերջո նրանք սովորում են, որ ամեն ինչ չէ, որ ուզում են, կարող են ունենալ։ Մեր աղջիկներին մեծացնելիս մենք՝ որպես ծնողներ, հաճախ էինք խոսում, թե ինչպես լինենք հավասարակշռված և ինչ սահմանափակումներ դնենք» (Սկոտ և Կելլի)։

ՆՎԱԶԵՑՐՈՒ ԱՐՏԱՔԻՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ։ «Մեր ընտանիքը շատ քիչ է հեռուստացույց դիտում։ Դա մեր գրաֆիկի մեջ չի մտնում։ Ժամանակը, որ պետք է տրամադրենք հեռուստացույց նայելուն, հատկացնում ենք ուրիշ գործերի։ Միասին ուտելիք ենք պատրաստում և ճաշում ենք։ Մեր տղաները շատ են սիրում կարդալ» (Ջոն և Ջենիֆեր)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը