Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwwd հոդված 46
  • Կուղբի կառուցելու ունակությունը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Կուղբի կառուցելու ունակությունը
  • Արդյոք պատահականությո՞ւն է
  • Նմանատիպ նյութեր
  • Խմելու ջուր
    2023 Արթնացե՛ք
Արդյոք պատահականությո՞ւն է
ijwwd հոդված 46

Troy Harrison/Moment via Getty Images

ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Կուղբի կառուցելու ունակությունը

Գիտնականները հայտնաբերել են կուղբերի կողմից կառուցված այնպիսի ամբարտակներ, որոնց երկարությունը հասնում է 850 մ-ի (0,5 մղոն), իսկ բարձրությունը՝ 5,3 մ-ի (17 ֆուտ)։ Ինչպե՞ս են կուղբերը այդքան մեծ ամբարտակներ կառուցում։

Սկզբում կուղբերը կրծոտելով հատում են 30 սմ-ից պակաս (1 ֆուտ) շրջանագծով բուն ունեցող ծառեր և առանձնացնում ճյուղերը։ Այնուհետև ծանր ճյուղերը խրում են առվակի հատակի մեջ՝ ձևավորելով ուղղահայաց սյուներ, և ճյուղերի միջև հյուսում են տնկիներ ու եղեգներ։ Ամբարտակը տեղում անշարժ պահելու համար դրա վրա ծանրություն են ավելացնում՝ մեծ-մեծ քարեր դնում, և ծայրերը ամրացնում են ծառի կամ մեծ ժայռաբեկորի։ Նաև այդ կառույցի մի կողմում կուղբերը տեղադրում են փայտեր, որ այն ավելի ամուր լինի և դիմակայի ջրի ճնշմանը։ Իսկ մյուս կողմում ճեղքերը փակում են ընձյուղներով, մոլախոտերով ու տիղմով։ Բացի այդ՝ նրանք ամբարտակի երկու ծայրերում ճեղքեր են բացում՝ այսպես ասած ջրթափներ են սարքում, որ հեռացնեն ավելորդ ջուրը, իսկ հորդացումների ժամանակ դրանք լայնացնում են։

Ամբարտակի նկար, որում պատկերված են 1) ուղղահայաց սյուներ, 2) հյուսված տնկիներ, 3) ամրացնող փայտեր, 4) ամբարտակը անշարժ պահող քարեր և 5) տիղմով շաղախված ընձյուղներ ու մոլախոտեր

Հետազոտողները հայտնաբերել են, որ կուղբերի շինարարական գործունեությունը կարող է դրական ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի վրա։ Օրինակ՝ ամբարտակների շնորհիվ նվազում է հողի էրոզիան, բարելավվում է ջրի որակը, և բարձրանում է ստորգետնյա ջրերի մակարդակը։ Բացի այդ՝ այն գետակները, որոնք սովորաբար ամռանը չորանում են, հաճախ շարունակում են հոսել ողջ տարվա ընթացքում։ Ամբարտակները նաև նվազեցնում են հեղեղումները, քանի որ դրանց շնորհիվ առաջանում են ճահճուտներ, որոնք հորդառատ անձրևների ժամանակ կլանում են ջուրը։ Իսկ երբ անտառային հրդեհներ են բռնկվում, այդ ճահճուտները ծառայում են որպես հակահրդեհային պատնեշ՝ դառնալով կանաչ օազիս։ Ամբարտակների շնորհիվ առաջացած ճահճուտները նաև գրավում են բազմաթիվ վայրի կենդանիների։

Ըստ մի ուսումնասիրության՝ գիտնականները եկել են այն եզրահանգման, որ «կուղբերի կառուցած ամբարտակները նման են ինժեներական կառույցների»։ Հյուսիսային Ամերիկայում նրանք կառուցել են այդ ամբարտակների նման բազմաթիվ կառույցներ։ Զարմանալի չէ, որ կուղբերին հաճախ անվանում են էկոհամակարգի ինժեներներ։

Տես, թե ինչպես է կուղբը ամբարտակ կառուցում

Ի՞նչ եք կարծում։ Կուղբի կառուցելու ունակությունը էվոլյուցիայի՞ արդյունք է, թե՞ ծրագրված է եղել։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը