Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwwd հոդված 41
  • Բջիջների տարբերակվելու ունակությունը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Բջիջների տարբերակվելու ունակությունը
  • Արդյոք պատահականությո՞ւն է
  • Նմանատիպ նյութեր
  • Իրականում գոյություն ունի՞ կյանքի պարզ տեսակ
    Կյանքի ծագումը. հինգ հարց, որ արժե քննել
  • Սաղմնաբանը պատմում է, թե ինչու է հավատում Աստծուն
    2016 Արթնացե՛ք
  • Զարմանահրաշ կարմիր գնդիկները
    2006 Արթնացե՛ք
  • Բջիջ. կենդանի գրադարան
    2015 Արթնացե՛ք
Ավելին
Արդյոք պատահականությո՞ւն է
ijwwd հոդված 41
Կիսվող բջիջ

ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Բջիջների տարբերակվելու ունակությունը

Երբ ձեր կյանքը նոր էր սկզբնավորվել ձեր մոր արգանդում, դուք ընդամենը մի փոքրիկ բջիջ էիք, որը կոչվում է զիգոտ։ Այդ բջիջն այնքան փոքր է, որ հազիվ թե նշմարվի անզեն աչքով։ Բայց մի քանի ամիս անց դուք արդեն լիովին ձևավորված մանկիկ էիք։ Այդ մեկ փոքրիկ բջիջը բազմապատկվել էր ու վերածվել 200 տարատեսակ բջիջների, որոնք տարբեր ձևի ու չափի են և տարբեր գործառույթներ են իրականացնում։

Նկատի առնենք հետևյալը։ Զիգոտը պատճենում է իր ԴՆԹ-ն և կիսվում։ Առաջացած դուստր բջիջները բազմիցս կրկնում են այդ նույն գործողությունը։ Նոր առաջացած բջիջները սկզբնական փուլում, ըստ էության, նույնն են։ Դրանց ԴՆԹ-ն պարունակում է բջիջների բոլոր տեսակների կազմավորման համար անհրաժեշտ հրահանգները։

Բեղմնավորումից մեկ շաբաթ անց բջիջները սկսում են տարբերակվել՝ վերածվելով երկու տեսակի բջիջների։ Դրանց մի մասը հետագայում դառնում է սաղմ, իսկ մյուս մասից ձևավորվում են ընկերքը և հարակից հյուսվածքները, որոնք նպաստում են սաղմի աճին։

Երրորդ շաբաթվա մեջ սաղմի բջիջները արդեն բաժանված են լինում երեք շերտի։ Արտաքին շերտի բջիջները աստիճանաբար մասնագիտանում են՝ ձևավորելով նյարդերը, գլխուղեղը, բերանը, վերնամաշկը և այլն։ Միջին շերտի բջիջներից ձևավորվում են արյունը, ոսկրերը, երիկամները, մկանները և այլ հյուսվածքներ։ Իսկ ներքին շերտի բջիջները կազմավորում են ներքին օրգանները, ինչպես, օրինակ, թոքերը, միզապարկը և մարսողական համակարգի մեծ մասը։

Պատկերված է, թե ինչպես են սաղմի բջիջները բաժանվում երեք խմբի։ Հետո բջջախմբերից ձևավորվում են ուղեղը, թոքերը, ոսկրերը և արգանդում գտնվող մանկիկի մարմնի այլ մասերը

Սաղմի զարգացման ընթացքում բջիջները բազմապատկվում են և տարբերակվելով՝ վերածվում են ավելի քան 200 տարատեսակ բջիջների

Հղիության ողջ ընթացքում որոշ բջիջներ առանձին-առանձին կամ բջջակույտերով սաղմի մի մասից տեղափոխվում են այլ մասեր։ Մյուս բջիջները խմբավորվում են և կազմում շերտեր, թելեր և խոռոչներ։ Այս գործընթացի իրականացման համար ճշգրիտ համակարգվածություն է անհրաժեշտ։ Օրինակ՝ գալիս է մի պահ, որ բջիջների շերտերը գալարվելով ձևավորում են փոքր խողովակներ։ Այս երևույթը միաժամանակ տեղի է ունենում սաղմի տարբեր մասերում։ Այդ խողովակները հետո սկսում են երկարել, ճյուղավորվել և իրար միանալով՝ ի վերջո կազմում են արյան շրջանառության ամբողջական համակարգը։

Երբ լույս աշխարհ է գալիս լիովին ձևավորված առողջ մանկիկը, նրա հարյուր միլիարդավոր բջիջները արդեն ճիշտ պահին ճիշտ տեղում տարբերակված են լինում ճիշտ տեսակի բջիջների։

Ի՞նչ եք կարծում։ Բջիջների տարբերակվելու ունակությունը էվոլյուցիայի՞ արդյունք է, թե՞ ծրագրված է եղել։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը