Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwwd հոդված 17
  • Շնաձկնակպուկի կպչուն ապարատը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Շնաձկնակպուկի կպչուն ապարատը
  • Արդյոք պատահականությո՞ւն է
  • Նմանատիպ նյութեր
  • Շնաձկան մաշկը
    Արդյոք պատահականությո՞ւն է
  • Լույս՝ կենդանի օրգանիզմներից
    Արդյոք պատահականությո՞ւն է
  • Ձուկ
    Աստվածաշնչի ըմբռնում
Արդյոք պատահականությո՞ւն է
ijwwd հոդված 17
Շնաձկնակպուկը լողում է։ Նրա գլխի հետևում գտնվում է օվալաձև ծծիչը

ԱՐԴՅՈՔ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ Է

Շնաձկնակպուկի կպչուն ապարատը

Շնաձկնակպուկը կպչանների ընտանիքին պատկանող ձուկ է, որը կարողանում է ամուր կպչել այլ ծովային արարածի, իսկ հետո հեշտ պոկվել նրանից՝ առանց վերջինիս վնասելու։ Գիտնականները շատ հետաքրքրված են շնաձկնակպուկի այս ունակությամբ։

Նկատի առնենք հետևյալը: Շնաձկնակպուկը կարողանում է ամրանալ ցանկացած ծովային արարածի մաշկի կամ խեցու վրա՝ անկախ դրա մակերևույթից՝ լինի դա կատվաձուկ, շնաձուկ, կրիա, կետ, թե այլ կենդանի։ Այս ձկները սնվում են իրենց «հյուրընկալի» ուտելիքի մնացորդներով և մակաբույծներով ու գտնվելով նրա պաշտպանության տակ՝ «անվճար» մի տեղից մյուսն են տեղաշարժվում։ Գիտնականները շարունակում են ուսումնասիրել շնաձկնակպուկի կպչելու ունակությունը՝ հասկանալու համար, թե նա ինչպես է իր ծծիչի միջոցով այդքան ամուր և միևնույն ժամանակ զգուշորեն կպչում տարբեր մակերևույթների։

Շնաձկնակպուկները կետանման շնաձկան հետ

Շնաձկնակպուկի գլխի հետևում գտնվում է օվալաձև ծծիչը։ Այդ վահանակի եզրը հաստ է և փափուկ, ինչի շնորհիվ վահանակը կիպ հպվում է տարբեր մակերևույթների։ Այդ վահանակի մեջ դասավորված են ծալքեր, որոնց վրա կան փոքր կարծր փշեր։ Երբ ծալքերը բարձրանում են, այդ կարծր փշերը հպվում են «հյուրընկալի» մաշկին՝ առաջացնելով շփում։ Այս երկու գործոնների շնորհիվ շնաձկնակպուկը ամուր կպած է մնում «հյուրընկալին»՝ անկախ վերջինիս արագությունից և շարժման ուղղության կտրուկ փոփոխությունից։

Շնաձկնակպուկի կպչուն վահանակից տպավորված՝ գիտնականները ստեղծել են դրա արհեստական տարբերակը։ Այդ օվալաձև սարքը կարող է կպչել տարբեր մակերևույթների։ Երբ գիտնականները փորձել են այն պոկել մակերևույթից, սարքը դիմակայել է նույնիսկ իր քաշը մի քանի հարյուր անգամ գերազանցող ուժի։

Այս տեխնոլոգիան կարող է լայնորեն կիրառվել տարբեր ոլորտներում։ Օրինակ՝ ծովային արարածներին ուսումնասիրելու համար նախատեսված փոքր սարքերի ամրացման, օվկիանոսի խորքերը ուսումնասիրելու, ինչպես նաև նավերի կամ կամուրջների ստորջրյա մասերին լույսեր կամ այլ իրեր ամրացնելու համար։

Ի՞նչ եք կարծում: Շնաձկնակպուկի կպչուն ապարատը էվոլյուցիայի՞ արդյունք է, թե՞ ծրագրված է եղել։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը