ԻՆԴՈՆԵԶԻԱ
Հնազանդվեցինք և ողջ մնացինք
Բլասիուս դե Գոմես
ԾՆՎԵԼ Է 1963թ.-ին
ՄԿՐՏՎԵԼ Է 1995թ.-ին
ԿԱՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ։ Երեց, որը անձնվիրաբար հոգ տարավ իր հոտի անդամների մասին, երբ կրոնական խռովություններ էին տեղի ունենում Ամբոն կղզում, որը Մոլուքյան կղզիների մաս է կազմում։
ՄՈՒՍՈՒԼՄԱՆՆԵՐԻ և քրիստոնյաների միջև աճող թշնամանքը 1999թ. հունվարի 19-ին վերածվեց կատաղի բռնության։ Այդ ամենը տեղի էր ունենում մեր տնից մոտ երեք կիլոմետր հեռավորության վրա։ Քաոսային իրավիճակ էր տիրում։a
Ընտանիքիս անդամների անվտանգությունը ապահովելուց հետո զանգեցի հավատակիցներիս, որ իմանամ, թե ինչպես են նրանք։ Հորդորեցի նրանց հանգստություն պահպանել և խուսափել վտանգավոր տեղերից։ Ավելի ուշ երեցները այցելեցին հավատակիցներին, քաջալերեցին նրանց և հորդորեցին, որ հանդիպումները փոքր խմբերով անցկացնեն։
Մասնաճյուղը խնդրեց հոգ տանել, որ վտանգավոր թաղամասերում ապրող բոլոր հավատակիցները տեղափոխվեն այլ տարածքներ։ Այդ թաղամասերում մի քանի Վկա ընտանիք կար, և մենք նրանց հայտնեցինք մասնաճյուղի հրահանգը։ Բայց մի եղբայր չցանկացավ տեղափոխվել և հետագայում սպանվեց զինված ամբոխի կողմից։ Իսկ բոլոր նրանք, ովքեր հետևեցին ստացած առաջնորդությանը, փրկվեցին։
a Ողջ Մալուկու նահանգում ընդհարումները շարունակվեցին մոտ երկու տարի, և տասնյակ հազարավոր մարդիկ ստիպված եղան թողնել իրենց տները։