Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • yb15 էջ 24–էջ 27 պարբ. 1
  • Երբևէ եղած ամենամեծ հանդիպումը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Երբևէ եղած ամենամեծ հանդիպումը
  • 2015 Եհովայի վկաների տարեգիրք
  • Նմանատիպ նյութեր
  • Նոր տեսահոլովակ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսելու համար
    2014 Մեր թագավորական ծառայությունը
  • Տեսանելի և լսելի տարածաշրջանային համաժողովներ
    Ինչպես են օգտագործվում ձեր նվիրատվությունները
  • «Սա բոլորովին նոր մոտեցում է»
    2016 Արթնացե՛ք
  • «Եհովայի վկաներ. կազմակերպված քարոզում են բարի լուրը»
    2011 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
2015 Եհովայի վկաների տարեգիրք
yb15 էջ 24–էջ 27 պարբ. 1
նկար 24-րդ էջի վրա

ԱՆՑԱԾ ՏԱՐՎԱ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Երբևէ եղած ամենամեծ հանդիպումը

2013 ԹՎԱԿԱՆԻ հոկտեմբերի 5-ին՝ շաբաթ օրը, տեղի ունեցավ «Աստվածաշնչի և թերթիկի Դիտարան ընկերության» (Փենսիլվանիա) 129-րդ տարեկան հանդիպումը, որին ներկա եղավ և ինտերնետային հեռարձակմամբ 21 երկրներում դիտեց 257 294 մարդ։ Իսկ մինչև երկուշաբթի ծրագրի տեսագրությունը դիտեցին նաև այլ երկրներում ապրող Վկաներ։ Ընդհանուր առմամբ տարեկան հանդիպման ծրագիրն ունկնդրեց 1 413 676 մարդ 31 երկրներում։ Ունկնդիրների թվով սա Եհովայի վկաների ամենամեծ հանդիպումն էր։

1920-ականներից Եհովայի վկաները հեռարձակել են իրենց համաժողովները հեռախոսակապի և ռադիոյի միջոցով։ Այժմ ինտերնետը հնարավորություն է տալիս նույնիսկ ամենահեռավոր տարածքներում ապրող մարդկանց տեսնել իրենցից շատ հեռու կատարվող դեպքերը դրանց տեղի ունենալու ընթացքում կամ անմիջապես հետո։

Եհովայի վկաների տարբեր մասնաճյուղերում որոշ բեթելցիներ մեկ տարուց ավել աշխատել են այս ինտերնետ հեռարձակումը կազմակերպելու վրա։ Տարեկան հանդիպման օրը և հաջորդ օրը՝ շաբաթ և կիրակի, մասնագետները Բրուքլինից՝ վերահսկիչ կենտրոնից, ժամեր շարունակ հետևում էին հեռարձակման ողջ ընթացքին, քանի որ այն ընդգրկում էր 15 ժամային գոտիներ։

Կարճ տվյալներ—Հեռարձակման վայրեր

  • Անցկացման վայրը։ Ջերսի Սիթի՝ Եհովայի վկաների համաժողովների սրահ (ԱՄՆ) Ներկաները՝ 4 732

  • Ամենամարդաշատը։ Փերթ, Ավստրալիա Ներկաները՝ 7 186

  • Ամենահյուսիսայինը։ Ֆերբենքս, Ալյասկա (ԱՄՆ) Ներկաները՝ 255

  • Ամենահարավայինը։ Ինվեկարգիլ, Նոր Զելանդիա Ներկաները՝ 190

  • Ամենահեռավորը։ Փերթ, Ավստրալիա, որը մոտ 18 700 կիլոմետր հեռու է Ջերսի Սիթիից

Ինչպես էր կատարվում հեռարձակումը

  1. Մի քանի տեսախցիկներ նկարահանում էին ծրագիրը։

  2. Տեսանյութերը մտնում էին զուգակցող սարք (mixer), և ընտրվում էր լավագույն տարբերակը։

  3. Ընտրված տեսահոսքը ուղարկվում էր վերահսկիչ կենտրոն։

  4. Ստեղծվում էին կենդանի ծրագրի ցածր, միջին և բարձր լուծաչափով տարբերակներ։

  5. Ստացված տարբերակները բաժանվում էին տասը վայրկյան տևողության հատվածների։

  6. Հատվածները դրվում էին ինտերնետ՝ վեբ սպասարկիչների (server) միջոցով մատչելի դարձնելու համար։

  7. Տեսահոսքը ստացող վայրերում համապատասխան սարքերը բեռնում էին այդ հատվածները պահենիի (buffer) մեջ, որտեղ դրանք կցվում էին իրար՝ ապահովելով հեռարձակման անընդհատությունը։

  8. Ունկնդիրները տեսնում և լսում էին ծրագիրը։

սխեմա 26-րդ և 27-րդ էջերի վրա
    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը