Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • yb15 էջ 16–էջ 17 պարբ. 4
  • Նախագծման/​շինարարության միջազգային բաժին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Նախագծման/​շինարարության միջազգային բաժին
  • 2015 Եհովայի վկաների տարեգիրք
  • Նմանատիպ նյութեր
  • Թագավորության սրահների շինարարությունը «արագանում է»
    2016 Եհովայի վկաների տարեգիրք
  • Եհովային փառք բերող շինարարություն
    «Աստծու Թագավորությունը իշխում է»
  • Կառուցում են միասին ամբողջ աշխարհում
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
  • Թագավորության սրահներ. ինչո՞ւ և ինչպե՞ս են կառուցվում
    Ովքե՞ր են կատարում Եհովայի կամքը այսօր
Ավելին
2015 Եհովայի վկաների տարեգիրք
yb15 էջ 16–էջ 17 պարբ. 4
նկար 16-րդ էջի վրա

ԱՆՑԱԾ ՏԱՐՎԱ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Նախագծման/​շինարարության միջազգային բաժին

ԵՀՈՎԱՅԻ կազմակերպությունը արագորեն մեծանում է, ուստիև ավելանում է Թագավորության ու համաժողովների սրահների, աստվածապետական դպրոցների անցկացման համար շինությունների, թարգմանչական գրասենյակների, իսկ որոշ երկրներում էլ մասնաճյուղերի կառուցման կարիքը։ Այդ իսկ պատճառով 2013 թ. հոկտեմբերին Կառավարիչ մարմինը հիմնեց մի նոր բաժին՝ առավել արդյունավետ ու տնտեսող մեթոդներ մշակելու նախագծման, կառուցման, վերանորոգման և առկա շինությունների տեխսպասարկման աշխատանքների համար։ Այս նոր բաժինը, որը կոչվեց նախագծման/շինարարության միջազգային բաժին (ՆՇՄ), այժմ գործում է Բրուքլինում գտնվող գլխավոր վարչությունում՝ Կառավարիչ մարմնի Հրատարակչական կոմիտեի վերահսկողության ներքո։

ՆՇՄ-ն վերահսկում է նախագծման/շինարարության տարածաշրջանային բաժինների աշխատանքը, որոնք տեղակայված են Ավստրալիայում, Գերմանիայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում և Միացյալ Նահանգներում գտնվող մասնաճյուղերում։ Այս բաժինները ղեկավարում են իրենց վերահսկողության տակ գտնվող տարածաշրջաններում իրականացվող նախագծման, շինարարական և տեխսպասարկման աշխատանքները։ Նրանց նպատակն է արագացնել Թագավորության սրահների շինարարությունը։ Նախկինում Թագավորության սրահները կառուցվում էին կա՛մ Տարածաշրջանային շինարարական կոմիտեների, կա՛մ սահմանափակ միջոցներ ունեցող երկրներում շինարարական ծրագրի օգնությամբ։ Այս երկուսն այժմ միավորվել են մեկում, որպեսզի երկու համակարգերի լավագույն կողմերը օգտագործվեն մեր շինարարական գործունեությունը խթանելու համար։

Բավարարելու համար Թագավորության և համաժողովների սրահների անընդհատ ավելացող կարիքը՝ յուրաքանչյուր մասնաճյուղում կազմվել է նախագծման/շինարարության տեղի բաժին։ Այն հաշվետու է անմիջապես տեղի Մասնաճյուղի կոմիտեին։ Այս փոփոխությունների համաձայն՝ այժմ բոլոր մասնաճյուղերը կարող են նշանակել լիաժամ շինարարության ծառայողների՝ օգնելու համար տեղի եղբայրներին կառուցելու Թագավորության կամ համաժողովների սրահներ։

Ըստ 2014 թ. ապրիլի տվյալների՝ ավելի քան 270 խոշոր նախագիծ կա, որ պետք է ավարտին հասցվի։ Դրանց թվում են 90 թարգմանչական գրասենյակի, 35 համաժողովների սրահի և 130 մասնաճյուղի շինարարական նախագծերը։ Բացի այդ, հրատապ կարիք կա կառուցելու կամ հիմնովին վերանորոգելու ավելի քան 14 000 Թագավորության սրահ։

Անչափ քաջալերական է տեսնել, թե ինչպես է Եհովայի միասնական ժողովուրդը, կոտրելով ազգային, մշակութային ու լեզվական ցանկացած պատնեշ, կառուցում շինություններ, որոնք փառք են բերում Եհովայի սուրբ անվանը։ «Դեռևս ահռելի աշխատանք կա անելու,— ասում է եղբայր Դան Մոլչընը, ով ծառայում է գլխավոր վարչության կադրերի կոմիտեում,— ու մենք անչափ գնահատում ենք մեր եղբայրների ու քույրերի աղոթքները, ինչպես նաև այս գործի համար արված նրանց նվիրաբերությունները։ Շատ շնորհակալ ենք այն եղբայրներին ու քույրերին, ովքեր իրենց անձն են հոժարակամորեն տրամադրում՝ աջակցելու համար այս նախագծերի իրականացմանը»։

ԸՍՏ 2014 Թ. ԱՊՐԻԼԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ՝ ԱՎԵԼԻ ՔԱՆ 270 ԽՈՇՈՐ ՆԱԽԱԳԻԾ ՊԵՏՔ Է ԱՎԱՐՏԻՆ ՀԱՍՑՎԻ, ՆԵՐԱՌՅԱԼ.

  • 90 թարգմանչական գրասենյակ

  • 35 համաժողովների սրահ

  • 130 մասնաճյուղի նախագիծ

Հրատապ կարիք կա նաև կառուցելու կամ հիմնովին վերանորոգելու ավելի քան 14 000 Թագավորության սրահ

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը