Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • yb14 էջ 150–151
  • «Դիտարանի մարդը»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Դիտարանի մարդը»
  • 2014 Եհովայի վկաների տարեգիրք
  • Նմանատիպ նյութեր
  • Մենք կենդանի մնացինք
    2014 Եհովայի վկաների տարեգիրք
  • Եհովային վստահելով՝ ինձ իսկապես ապահով եմ զգացել
    2023 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • «Չենք թողնելու երկրպագությունը»
    2014 Եհովայի վկաների տարեգիրք
  • Վճռել եմ Քրիստոսի զինվոր լինել
    2017 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2014 Եհովայի վկաների տարեգիրք
yb14 էջ 150–151

ՍԻԵՌԱ ԼԵՈՆԵ ԵՎ ԳՎԻՆԵԱ

Դիտարանի մարդը

Ջեյմս Կորոմա

  • ԾՆՎԵԼ Է՝ 1966թ.

  • ՄԿՐՏՎԵԼ Է՝ 1990թ.

  • ԿԱՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ. Քաղաքացիական պատերազմի տարիներին կազմակերպության թղթատարն էր։

նկար 150-րդ էջի վրա

1997-ին, երբ Ֆրիթաունում ապստամբ զինվորներն ու կառավարական զորքերը մարտեր էին մղում իրար դեմ, ես հանձն առա Ֆրիթաունից նամակներն ու կարևոր փաստաթղթերը հասցնել Կոնակրի (Գվինեա), որտեղ ժամանակավորապես տեղափոխվել էր մասնաճյուղը։

Մի անգամ ավտոկայանում մի խումբ մարդկանց հետ բարձրացա ավտոբուս։ Հեռվում լսվում էին կրակահերթի ձայներ։ Բոլորի սրտում վախ կար։ Ավտոբուսը շարժվեց։ Քաղաքից դեռ դուրս չէինք եկել, երբ հանկարծ մեր ուղղությամբ գետնին սկսեցին գնդակներ տեղալ։ Վարորդը արագ հետ քշեց մեքենան և ուրիշ ճանապարհ մտավ։ Քիչ հետո մեզ մի խումբ զինյալներ կանգնեցրին և հրամայեցին դուրս գալ ավտոբուսից։ Հարցաքննելուց հետո թույլ տվեցին գնալ։ Որոշ ժամանակ անց մեկ ուրիշ խումբ կանգնեցրեց մեզ։ Քանի որ ուղևորներից մեկը ծանոթ էր հրամանատարին, նրանք նույնպես մեզ բաց թողեցին։ Երբ արդեն դուրս էինք գալիս քաղաքից, երրորդ անգամ մեզ կանգնեցրին, հարցաքննեցին ու թողեցին շարունակել ճանապարհը։ Մինչև երեկոյան փոշեկոլոլ ավտոբուսով կհասնեինք Կոնակրի, ճանապարհին բազմաթիվ անցակետերում կանգնեցինք։

Վերջին ուղևորությունների ժամանակ ես ինձ հետ տանում էի արկղերով գրականություն, գրասենյակային պիտույքներ, փաստաթղթեր և հումանիտար օգնություն։ Հիմնականում ճանապարհորդում էի մեքենայով և ավտոբուսով։ Բայց անտառների միջով անցնելու համար վարձում էի բեռնակիրներ, գետերն էլ անցնում էի նավակով (կանոե)։

Մի անգամ, երբ Ֆրիթաունից որոշ սարքավորումներ էի տանում Կոնակրի, ապստամբ զինվորները սահմանի մոտ կանգնեցրին ավտոբուսը։ Իմ իրերը գրավեցին նրանցից մեկի ուշադրությունը, և նա սկսեց կասկածանքով հարցաքննել ինձ։ Այդ ժամանակ նրանց մեջ նկատեցի իմ համադասարանցուն։ Զինվորները նրան Հաստավիզ էին անվանում, նա ամենաահազդու զինվորն էր նրանց խմբում։ Ինձ հարցաքննողին ասացի, որ եկել եմ Հաստավզին տեսնելու և ձայն տվեցի նրան։ Նա ճանաչեց ինձ ու վազեց ընդառաջ։ Մենք ուրախ գրկախառնվեցինք։ Հետո նա լուրջ տոնով հարցրեց.

— Էս խնդիրներ կա՞ն։

— Չէ, ուղղակի Գվինեա եմ գնում,— պատասխանեցի։

Նա անմիջապես կարգադրեց զինվորներին, որ մեր ավտոբուսը առանց ստուգելու բաց թողնեն։

Դրանից հետո ամեն անգամ, երբ անցնում էի այդ անցակետով, Հաստավիզը կարգադրում էր զինվորներին ազատ անցկացնել ինձ։ Ես զինվորներին մեր ամսագրերից էի տալիս, և նրանք սիրով վերցնում էին։ Նրանք ինձ սկսեցին կոչել «Դիտարանի մարդ»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը