Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • yb14 էջ 112–113
  • Գաղտնի միություններ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Գաղտնի միություններ
  • 2014 Եհովայի վկաների տարեգիրք
2014 Եհովայի վկաների տարեգիրք
yb14 էջ 112–113

ՍԻԵՌԱ ԼԵՈՆԵ ԵՎ ԳՎԻՆԵԱ

Գաղտնի միություններ

ԳԱՂՏՆԻ միությունները լայն տարածում ունեն Արևմտյան Աֆրիկայում։ Դրանք ընդգրկում են հասարակության բոլոր շերտերը՝ անկախ ցեղային, մշակութային կամ լեզվական պատկանելությունից։ Այս միությունները կանոնակարգում են իրենց անդամների հասարակական, կրթական և քաղաքական գործունեությունը։ Նրանց գլխավոր դերը, սակայն, կրոնական բնույթ ունի։ Երկու ամենամեծ գաղտնի միություններն են՝ պորոն (տղամարդկանց համար) և սանդեն (կանանց համար)a։ Օրինակ՝ պորոն ձգտում է «վերահսկել ոգիներին և հավաստիանալ, որ մարդկանց գործերին նրանց միջամտությունը բարենպաստ կլինի» (Initiation, 1986)։

նկար ամբողջ 112-րդ և 113-րդ էջերի վրա

Պորոյի նոր անդամները սովորում են ոգեղեն աշխարհի գաղտնիքների և կախարդության զորության մասին։ Նրանց մարմիններին հատուկ կտրվածքներ են անում, որպեսզի խորհրդանշական սպիեր մնան։ Սանդեի նոր անդամներին նույնպես սովորեցնում են ոգեհարցական արարողություններ։ Սովորաբար նրանք ենթարկվում են նաև սեռական օրգանների խեղման, թեև որոշ վայրերում դա այլևս չի արվում։

Այլ գաղտնի միությունները կանոնակարգում են սեռական վարքը և պատրաստում են ոգեհարցական բուժամիջոցներ հոգեկան և այլ հիվանդություններ բուժելու համար։ Սիեռա Լեոնեում քաղաքացիական պատերազմի ժամանակ մի այդպիսի միություն հայտարարեց, որ իր անդամների դեմ հրազենի գնդակներն անզոր են։ Բայց, ավաղ...

Միության անդամներին արգելվում է ուրիշներին պատմել իրենց սովորածի և ծեսերի մասին։ Այն մարդը, որը կխախտեր այդ պահանջը, ըստ միության օրենքների և կանոնադրության, հնարավոր է՝ ենթարկվեր մահապատժի։

a Որոշ երկրներում սանդեն կոչվում է բոնդո։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը