Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • yb14 էջ 78–81
  • Սիեռա Լեոնե և Գվինեա

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Սիեռա Լեոնե և Գվինեա
  • 2014 Եհովայի վկաների տարեգիրք
2014 Եհովայի վկաների տարեգիրք
yb14 էջ 78–81
նկար ամբողջ 78-րդ և 79-րդ էջերի վրա

Սիեռա Լեոնե և Գվինեա

ՄՈՏ 500 տարի առաջ Սիեռա Լեոնե գետի ափին մետաքսածառի մի մատղաշ շիվ խորը ձգեց իր արմատները և սկսեց փարթամորեն աճել։ 300 տարի անց այն արդեն հսկա ծառ էր, հսկա, բայց միաժամանակ անզոր ու լուռ վկա այն ողբերգական իրադարձությունների, որ տեղի ունեցան այստեղ։ Անողորմ ստրկավաճառները մոտ 150000 տղամարդկանց, կանանց ու երեխաների քշեցին օտար ափեր։

նկար 81-րդ էջի վրա

Ֆրիթաունի պատմական մետաքսածառը

1792 թվականի մարտի 11-ին Ամերիկայից եկած հարյուրավոր ստրուկներ, որոնք ազատ էին արձակվել, հավաքվեցին այստեղ՝ ծառի սաղարթի տակ՝ նշելու իրենց վերադարձը հայրենի եզերք։ Այդ օրը նրանք հիմնեցին մի բնակավայր որպես իրենց անձկալի երազանքի կատարում՝ կոչելով այն Ֆրիթաուն (ազատ քաղաք)։ Ստրուկները շարունակում էին գալ, և ժամանակի ընթացքում ավելի քան 100 տարբեր աֆրիկյան ցեղախմբերից մարդիկ հաստատվեցին այստեղ։ Քաղաքի նոր բնակիչները մետաքսածառը դարձրին իրենց ազատության և հույսի խորհրդանիշը։

Մոտ 100 տարի է, ինչ Եհովայի վկաները Սիեռա Լեոնեում մխիթարական լուր են հայտնում իրենց հարևաններին՝ ասելով, որ ավելի մեծ ազատություն է սպասվում՝ «Աստծու զավակների փառահեղ ազատությունը» (Հռոմ. 8։21)։ Այս ազատությունը նշանակելու է ազատագրում մեղքի ու մահվան կապանքներից, երբ Աստծու Մեսիական Թագավորությունը խաղաղություն ու դրախտային պայմաններ հաստատի երկրի վրա (Ես. 9։6, 7; 11։6–9)։

Սիեռա Լեոնեում գտնվող Եհովայի վկաների մասնաճյուղը ավելի քան 50 տարի է՝ վերահսկում է նաև Գվինեայում իրականացվող քարոզչական գործը։ Այս հարևան երկրում էլ եղել են քաղաքական, հասարակական ու տնտեսական թոհուբոհեր, ուստի բնակիչներից շատերն են սիրով ընդունում Աստվածաշնչի հուսադրող խոսքերը։

Սիեռա Լեոնեում և Գվինեայում Եհովայի վկաները բարի լուրը հռչակել են՝ հաղթահարելով անհամար խոչընդոտներ՝ զրկանքներ, ծայրահեղ աղքատություն, լայնամասշտաբ անգրագիտություն, արմատացած սովորույթներ, էթնիկ բաժանումներ և սարսափելի դաժանություններ։ Այս պատմությունը, որ ներկայացնում ենք ձեզ, վկայում է Եհովայի հավատարիմ ծառաների հաստատուն հավատի և նվիրվածության մասին։ Համոզված ենք, որ նրանց պատմությունը կհուզի ձեր սրտերը և կամրացնի ձեր հավատը հույս պարգևող Աստծու հանդեպ (Հռոմ. 15։13)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը