Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w26 մարտ էջ 32
  • Բանեայի պես քաջ ու նվիրված եղիր

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Բանեայի պես քաջ ու նվիրված եղիր
  • 2026 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Նմանատիպ նյութեր
  • Սովորենք Եհովայի նվիրված ծառաներից
    2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • «Սովորեցրո՛ւ ինձ կատարել քո կամքը»
    2012 Դիտարան
  • Քաջ եղիր, ինչպես Սադոկը
    2024 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • «Դու նվիրվածությամբ ես վարվում»
    2010 Դիտարան
2026 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w26 մարտ էջ 32

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԿԵՐՊԱՐ

Բանեայի պես քաջ ու նվիրված եղիր

Բանեան քաջարի ռազմիկ էր, ով ծառայել էր Դավթի ու Սողոմոնի օրոք։ Թեև նա քահանայի որդի էր, իսկ քահանաներն ու ղևտացիները սովորաբար զենք չէին կրում, սակայն նա ակտիվ մասնակցություն ունեցավ Եհովայի մղած պատերազմներում և մեծ քաջություն ցուցաբերեց։ Մի անգամ նա իջավ հորի մեջ և առյուծի սպանեց, ինչպես նաև կռվեց մի աժդահա զինվորի դեմ ու սպանեց նրան։ Դավիթն այնքան էր վստահում Բանեային, որ նրան իր թիկնապահների պետ նշանակեց (2 Սամ. 23։20-23)։

Երբ Աբիսողոմն ու Ադոնիան ըմբոստացան Դավթի դեմ, Բանեան նվիրված մնաց նրան (2 Սամ. 8։18; 15։18; 1 Թագ. 1։8)։ Իսկ երբ Դավիթը ծեր էր, Բանեան աջակցեց Սողոմոնի թագադրությանը (1 Թագ. 1։32-40)։ Այո՛, Բանեան նվիրված մնաց Եհովային և նրա կողմից օծված մարդկանց, անգամ երբ ուրիշները անհավատարիմ եղան։

Մեզ նույնպես քաջություն է անհրաժեշտ մեր սարսափազդու թշնամու՝ Սատանայի և նրա աջակիցների դեմ պայքարելու համար։ Մենք պետք է վճռական լինենք շարունակելու ապրել Եհովայի սահմանած չափանիշներով (Եփես. 6։11; 1 Պետ. 5։8, 9)։ Նույնիսկ երբ ինչ-որ մեկը որոշում է հեռանալ Եհովայից, մենք նվիրված ենք մնում մեր Աստծուն՝ վստահ լինելով, որ նա կօրհնի մեզ (2 Սամ. 22։26)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը