Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w25 հուլիս էջ 31
  • Գիտեի՞ք արդյոք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Գիտեի՞ք արդյոք
  • 2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Նմանատիպ նյութեր
  • Թանկ համարիր Եհովայի հոգևոր տաճարում լինելու քո հնարավորությունը
    2023 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w25 հուլիս էջ 31
Տաճարի զոհասեղանի վրա քահանաները կենդանական զոհեր են մատուցում։

Գիտեի՞ք արդյոք

Առաջին դարում տաճարում ծառայող քահանաները ի՞նչ էին անում զոհաբերված կենդանիների արյունը։

ԱՄԵՆ տարի հին Իսրայելում քահանաները հազարավոր կենդանիներ էին զոհաբերում տաճարի զոհասեղանի վրա։ Համաձայն առաջին դարի հրեա պատմագիր Հովսեպոսի՝ Պասեքի ժամանակ ավելի քան 250 000 գառ էր մորթվում և զոհաբերվում, ինչի արդյունքում շատ արյուն էր թափվում (Ղևտ. 1։10, 11; Թվեր 28։16, 19)։ Իսկ ի՞նչ էին անում այդ արյունը։

Հնէաբանները Հերովդեսի տաճարում հայտնաբերել են ջրահեռացման մեծ համակարգ, որը գործել է ընդհուպ մինչև 70 թ.-ին տաճարի կործանումը։ Ակներևաբար, այդ համակարգի գործառույթն էր հեռացնել արյունը տաճարի տարածքից։

Ուշադրություն դարձնենք այդ ջրահեռացման համակարգի երկու առանձնահատկություններին։

  • Անցքեր՝ զոհասեղանի մոտ։ Զոհասեղանի ջրահեռացման համակարգի նկարագրությունը տրվում է Միշնայում, որը հրեական բանավոր օրենքների ժողովածու է՝ կազմված երրորդ դարի սկզբին։ Այնտեղ գրված է. «Հարավարևմտյան անկյունում կային երկու անցքեր.... որոնցով հոսում էր արևմտյան և հարավային կողմերում թափված արյունը, ապա խառնվում արհեստական ջրանցքներում եղող ջրի հետ և գնում դեպի Կեդրոն հեղեղատը»։

    Զոհասեղանի մոտ «անցքերի» առկայության գաղափարը ներդաշնակ է հնէաբանների ժամանակակից բացահայտումներին։ Մի աշխատություն հաստատո՛ւմ է, որ տաճարի շրջակայքում եղել է «ջրահեռացման ընդարձակ համակարգ»։ Դրանում նշվում է. «Այդ համակարգը ամենայն հավանականությամբ օգտագործվել է տաճարից ջուրն ու զոհաբերված կենդանիների արյունը հեռացնելու համար» (The Cambridge History of Judaism)։

  • Առատ ջուր։ Զոհասեղանն ու ջրատար համակարգը մաքուր պահելու համար մեծ քանակությամբ ջուր էր անհրաժեշտ։ Այն բերվում էր Երուսաղեմից։ Ջրամատակարարման համակարգը բաղկացած էր ջրանցքներից, ջրանցույցներից, ջրավազաններից և ջրամբարներից։ Հնէաբան Ջոզեֆ Պատրիկը նշում է. «Հին ժամանակներում ջրամատակարարման, ջրահեռացման և մաքրման նման մտածված համակարգը եզակի բան էր»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը