Ներածություն
Կուզեի՞ք ապրել մի աշխարհում, որտեղ չկան վայրագ հակամարտություններ ու պատերազմներ։ Շատերը կուզեին, բայց կարծում են, որ դա իրատեսական ակնկալիք չէ։ Չնայած բազում ջանքերին՝ մարդկանց չի հաջողվում վերջ դնել պատերազմներին։ Աստվածաշունչը հայտնում է, թե ինչու, նաև բացատրում է, թե ինչու կարող ենք վստահ լինել, որ համաշխարհային խաղաղությունը անհնար չէ և շատ շուտով իրականություն կդառնա։
Այս պարբերագրում «պատերազմ» և «հակամարտություն» բառերը վերաբերում են զինված բախումներին, որ տեղի են ունենում որոշակի նպատակ հետապնդող խմբավորումների կամ երկրների միջև։ Որոշ անձանց անուններ փոխված են։