Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w21 փետրվար էջ 25
  • Ամեն ինչ սկսվեց ժպիտից

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ամեն ինչ սկսվեց ժպիտից
  • 2021 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Նմանատիպ նյութեր
  • «Հրապարակային վկայության գերազանց արդյունքները»
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2018)
  • Ճշմարիտ քրիստոնյաները բնորոշվում են սիրով. պահպանենք մեր թանկ միասնությունը
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2018)
  • Համավարակը չկարողացավ կանգնեցնել նրանց
    Դեպքեր ծառայությունից
  • Աստված հարգում ու պատվում է կանանց
    2012 Դիտարան
Ավելին
2021 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w21 փետրվար էջ 25

Ամեն ինչ սկսվեց ժպիտից

Հելենը, գրականության ցուցատախտակի մոտ կանգնած, ժպտում է։ Երկու աղջիկ անցնում են ցուցատախտակի կողքով։

ԵՐԿՈՒ երիտասարդ աղջիկ քայլում էին Ֆիլիպինների Բագիո քաղաքի գործարար թաղամասերից մեկում։ Նրանք գրականության ցուցատախտակ նկատեցին, բայց չմոտեցան։ Հելենը, ով կանգնած էր ցուցատախտակի մոտ, նրանց տեսնելով, լայն ժպտաց։ Աղջիկները շարունակեցին իրենց ճանապարհը, բայց Հելենի ջերմ ժպիտը մնաց նրանց մտքում։

Ավելի ուշ, երբ նրանք ավտոբուսով վերադառնում էին տուն, մի Թագավորության սրահի մոտով անցնելիս տեսան մեծ տառերով jw.org նշանը։ Նրանք հիշեցին, որ այն տեսել էին նաև գրականության ցուցատախտակի վրա։ Երկուսն էլ իջան ավտոբուսից և մոտեցան Սրահին։ Մուտքի մոտ նրանք տեսան այնտեղ անցկացվող հանդիպումների գրաֆիկը։

Այդ աղջիկները ժպտում են՝ Թագավորության սրահում տեսնելով Հելենին։

Աղջիկները որոշեցին ներկա լինել հանդիպումներից մեկին։ Կռահեք, թե ում հանդիպեցին նրանք՝ Թագավորության սրահ մտնելուն պես։ Այո՛, Հելենին։ Նրանք անմիջապես հիշեցին լայն ժպիտով կնոջը։ Հելենը պատմում է. «Երբ մոտեցան ինձ, մի փոքր լարվեցի։ Ինձ թվաց ինչ-որ սխալ բան եմ արել»։ Նրանք Հելենին պատմեցին տեղի ունեցածը։

Երիտասարդ աղջիկները վայելեցին ծրագիրը և Վկաների հետ ջերմ շփումը։ Նրանք իրենց զգում էին ինչպես տանը։ Երբ տեսան, որ հանդիպումից հետո մարդիկ մաքրում են Սրահը, հարցրին, թե կարող են օգնել։ Նրանցից մեկը այլևս չի ապրում Ֆիլիպիններում, բայց մյուսը սկսել է հաճախել ժողովի հանդիպումներին և Աստվածաշունչ է ուսումնասիրում։ Այո՛, ամեն ինչ սկսվեց ժպիտից։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը