Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w20 փետրվար էջ 31
  • Գիտեի՞ք արդյոք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Գիտեի՞ք արդյոք
  • 2020 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Նմանատիպ նյութեր
  • Ի՞նչ է Աստվածաշունչն ասում Դանիելի մասին
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Աստվածաշնչի գիրք համար 27. Դանիել
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
  • Գիրք, որին կարող եք վստահել. մաս 3
    2011 Արթնացե՛ք
2020 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w20 փետրվար էջ 31
Կավե գլան, որի վրա գրված է «Բաղդասար» անունը։

Կավե գլան, որի վրա գրված է «Բաղդասար» անունը

Գիտեի՞ք արդյոք

Հնագիտությունն ինչպե՞ս է հաստատում Բաբելոնի Բաղդասար թագավորի գոյությունը

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ քննադատները երկար տարիներ պնդում էին, թե «Դանիել» գրքում հիշատակված Բաղդասար թագավորը գոյություն չի ունեցել (Դան. 5։1)։ Նրանք այդ կարծիքին էին, քանի որ հնագետները չէին գտել Բաղդասարի գոյությունն ապացուցող որևէ փաստ։ Սակայն 1854 թ.-ին այդ կարծիքը փոխվեց։ Ինչո՞ւ։

Այդ տարի Մեծ Բրիտանիայի հյուպատոս Ջոն Թեյլորը հետազոտում էր ներկայիս Իրաքի հարավում գտնվող հնագույն Ուր քաղաքի ավերակները։ Այնտեղ նա մի մեծ աշտարակում կավե գլաններ գտավ, որոնց երկարությունը մոտ 10 սանտիմետր է (4 դյույմ)։ Այդ գլանների վրա սեպագիր արձանագրություններ կան։ Դրանցից մեկը պարունակում է մի աղոթք, որում երկար կյանք է խնդրվում Բաբելոնի Նաբոնիդ թագավորի ու նրա ավագ որդու՝ Բաղդասարի համար։ Նույնիսկ քննադատները ստիպված եղան ընդունել, որ այդ գտածոն ապացուցում է Բաղդասարի գոյությունը։

Սակայն Աստվածաշունչը հայտնում է, որ Բաղդասարը ոչ միայն գոյություն է ունեցել, այլև թագավոր է եղել։ Այս հարցում ևս քննադատները կասկածներ ունեին։ Օրինակ՝ 19-րդ դարի անգլիացի գիտնական Ուիլիամ Թալբոտը, նշելով, որ ոմանց կարծիքով՝ «Բել-սար-ուսսուրը [Բաղդասարը] գահակից է եղել իր հայր Նաբոնիդին», գրել է, որ «դա հաստատող ոչ մի ապացույց չկա»։

Այս հարցը հանգուցալուծվեց, երբ ուրիշ կավե գլաններ հայտնաբերվեցին։ Դրանց վրա եղած արձանագրությունների համաձայն՝ Բաղդասարի հայրը՝ Նաբոնիդ թագավորը, տարիներով բացակայել է մայրաքաղաքից։ Իսկ ո՞վ է այդ ժամանակ ղեկավարել երկիրը։ «Բրիտանական հանրագիտարանում» գրված է. «Երբ Նաբոնիդը հեռանում էր, գահը և զորքի մեծ մասը Բաղդասարին էր հանձնում»։ Փաստորեն, Նաբոնիդի բացակայության ժամանակ Բաղդասարն է թագավորել Բաբելոնում։ Ուստի, ինչպես նշել է հնագետ և լեզվաբան Ալան Միլարդը, զարմանալի չէ, որ «Դանիելի գրքում Բաղդասարը հիշատակվում է որպես թագավոր»։

Իսկ Աստծու ծառաների համար ո՞րն է ամենակարևոր ապացույցը, որ «Դանիել» գիրքը վստահարժան է և Աստծու ներշնչմամբ է գրված։ Հենց Աստվածաշունչն է, որում այն իր տեղն է գտել, և որի մյուս գրքերում էլ խոսվում է Դանիել մարգարեի մասին (2 Տիմոթ. 3։16)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը