ՄԱՅԻՍԻ 4-10
ԵՍԱՅԻԱ 58-59
Երգ 21 և աղոթք | Բացման խոսք (1 ր)
1. Եհովայից առատ օրհնություններ կստանաս
(10 ր)
Եթե հյուրասեր լինես (Ես 58։7-9)։
Եթե հոգևոր բաները կյանքում առաջին տեղում դնես (Ես 58։13, 14; w06 6/15, էջ 21, պրբ. 9)։
Եթե վստահ լինենես, որ Եհովան հոգ կտանի քո մասին (Ես 59։1; w13 1/15, էջ 13, պրբ. 5-6)։
ՀԱՐՑՐՈՒ ԻՆՔԴ ՔԵԶ. «Իսրայելացիներն ինչո՞ւ Եհովայից օրհնություն չստացան, և ի՞նչ դաս կարող եմ քաղել նրանց օրինակից» (Ես 58։1-5; it, «Ծոմ», պրբ. 3)։
2. Հոգևոր գանձեր
(10 ր)
Ես 59։11 — Ի՞նչ իմաստով էին իսրայելացիները «մռնչում արջերի պես» (it, «Արջ», պրբ. 6)։
Աստվածաշնչի այս շաբաթվա ընթերցանությունից ի՞նչ հոգևոր գանձեր ես գտել։
3. Աստվածաշնչի ընթերցանություն
(4 ր) Ես 59։1-12 (th, դաս 10)։
4. Զրույց սկսիր
(3 ր) ՏՆԵՏՈՒՆ։ Զրույց սկսիր՝ օգտագործելով որևէ թերթիկ (lmd, դաս 1, կետ 5)։
5. Զրույց սկսիր
(4 ր) ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ։ «Սիրիր մարդկանց» գրքույկի հավելված Ա-ից ընտրիր մի թեմա և խոսիր այդ մասին (lmd, դաս 2, կետ 4)։
6. Ելույթ
(5 ր) lmd, հավելված Ա, կետ 16։ Թեմա՝ «Մենք պետք է հաճախ աղոթենք» (th, դաս 8)։
Երգ 100
7. «Հյուրասեր լինելը սովորություն դարձրեք»
(15 ր) Քննարկում։
Պողոսը քրիստոնյաներին հորդորեց, որ «հյուրասեր լինելը սովորություն դարձնեն» (Հռ 12։13-ի լրացուցիչ տեղեկությունը, nwtsty)։ Ովքեր հետևում են այս հորդորին, առատապես օրհնվում են (Առ 11։25)։
Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ «Դարձիր Եհովայի Ընկերը։ Եղիր հյուրասեր»։ Հետո ներկաներին հարցրու.
Այս տեսանյութից ի՞նչ սովորեցիր հյուրասիրության վերաբերյալ։
Հյուրասիրություն դրսևորելը ի՞նչ օգուտներ է բերել քեզ։
Եհովան հյուրասիրության հարցում լավագույն օրինակն է (Գրծ 14։17)։ Կարդացեք 2 Օրենք 10։17, 18։ Հետո ներկաներին հարցրու.
Հյուրասիրության և առատաձեռնության վերաբերյալ ի՞նչ ես սովորում Եհովայից։
Երբ մեր բարեկամական և ընկերական սերտ շրջանակներից դուրս այլ մարդկանց հանդեպ էլ ենք հյուրասիրություն դրսևորում, ի՞նչ օգուտներ ենք քաղում։
Հյուրասիրության ու առատաձեռնության ուրիշ ի՞նչ լավ օրինակներ կան Աստվածաշնչում, և ի՞նչ ես սովորում դրանցից։
Մտածիր, թե ինչ կերպերով կցանկանայիր հյուրասիրություն և առատաձեռնություն դրսևորել, ու նշիր դրանք այստեղ։
8. Ժողովի՝ Աստվածաշնչի ուսումնասիրություն
(30 ր) lfb, դաս 82-83։