Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • mwb25 հունվար էջ 6–7
  • Հունվարի 27-փետրվարի 2

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հունվարի 27-փետրվարի 2
  • Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2025)
Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2025)
mwb25 հունվար էջ 6–7

ՀՈՒՆՎԱՐԻ 27-ՓԵՏՐՎԱՐԻ 2

ՍԱՂՄՈՍՆԵՐ 140-143

Երգ 44 և աղոթք | Բացման խոսք (1ր)

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ

1. Օգնության համար արված աղոթքներիդ համաձայն գործիր

(10ր)

Պատրաստակամորեն ընդունիր խրատը կամ խորհուրդը (Սղ 141։5; w22.02, էջ 12, պրբ. 13-14)։

Խորհրդածիր այն մասին, թե Եհովան ինչպես է օգնել քեզ ու անցյալում ապրած իր ծառաներին (Սղ 143։5; w10 3/15, էջ 32, պրբ. 4)։

Փորձիր իրերին Եհովայի տեսանկյունից նայել (Սղ 143։10; w15 3/15, էջ 32, պրբ. 2)։

Երիտասարդ եղբայրը անձնական ուսումնասիրություն է անում։ Համակցված նկարներ՝ 1. նա դրսում աղոթում է, 2. լսում է տարեց եղբոր խորհուրդը (նրանք միասին ծառայում են)

140-143-րդ սաղմոսներում արձանագրված են ոչ միայն Դավթի՝ օգնության համար արված աղոթքները, այլև այնպիսի արտահայտություններ, որոնցից երևում է, որ նա գործում էր իր աղոթքների համաձայն։

2. Հոգևոր գանձեր

(10ր)

  • Սղ 140։3— Դավիթն ինչո՞ւ չար մարդկանց լեզուն նմանեցրեց օձի լեզվի (it-2, էջ 1151)։

  • Աստվածաշնչի այս շաբաթվա ընթերցանությունից ի՞նչ հոգևոր գանձեր ես գտել։

3. Աստվածաշնչի ընթերցանություն

(4ր) Սղ 141։1-10 (th, դաս 12)

ՀՄՏԱՆԱՆՔ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ

4. Զրույց սկսիր

(4ր) ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ։ Մարդուն գործնական օգնություն ցույց տալուց հետո Աստվածաշնչից մի միտք ասա (lmd, դաս 3, կետ 5)։

5. Զարգացրու հետաքրքրությունը

(3ր) ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ։ Դիմացինդ ասում է, որ զբաղված է (lmd, դաս 7, կետ 3)։

6. Բացատրիր հավատալիքներդ

(5ր) Ցուցադրում։ ijwfq, հոդված 21։ Թեմա՝ «Ինչո՞ւ Եհովայի վկաները չեն ընդունում արյան փոխներարկում» (th, դաս 7)։

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Երգ 141

7. Պատրաստ եղիր բժշկական միջամտություն պահանջող իրավիճակներին

(15ր) Քննարկում

Եհովան հավաստիացրել է, որ իրենից «միշտ կարող ենք օգնություն ստանալ մեր նեղ օրում» (Սղ 46։1)։ Բժշկական կամ վիրահատական միջամտություն պահանջող իրավիճակները կարող են անհանգստություն պատճառել։ Սակայն Եհովան նման իրավիճակներին պատրաստ լինելու համար տվել է անհրաժեշտ ամեն բան։ Օրինակ՝ նրա կազմակերպությունը հոգ է տարել, որ ունենանք «Դիրքորոշում» (DPA) բլանկը, «Անձնական վկայական»a փաստաթուղթը և բժշկական տեղեկություններ պարունակող այլ փաստաթղթերb։ Ինչպես նաև հոգ է տարել, որ լինեն Հիվանդանոցների հետ կապի կոմիտեներ (ՀԿԿ)։ Այս բոլորը օգնում են հնազանդվել արյան վերաբերյալ Աստծու պատվերին (Գրծ 15։28, 29)։

Քույրը լրացնում է «Դիրքորոշում» փաստաթուղթը

Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ «Պատրաստ կլինե՞ս, եթե բժշկական միջամտության կարիք առաջանա»։ Հետո ներկաներին հարցրու։

  • Ոմանց համար ինչո՞վ է օգտակար եղել «Դիրքորոշում» բլանկը լրացնելը։

  • Ինչպե՞ս է «Տեղեկատվություն հղիների համար» փաստաթուղթը (S-401) օգնել ոմանց։

  • Ինչո՞ւ է կարևոր հնարավորինս շուտ կապ հաստատել ՀԿԿ-ի անդամների հետ, երբ անհրաժեշտ է հոսպիտալացվել, վիրահատվել կամ որևէ թերապիա անցնել, անգամ եթե թվում է, թե այդ իրավիճակում արյան հետ կապված հարց չի առաջանա։

ՊԱՏՐԱ՞ՍՏ ԵՍ

  • Քո որոշումները գրի առ «Դիրքորոշում» բլանկի մեջ։

  • Որքան հնարավոր է շուտ կապ հաստատիր ՀԿԿ-ի հետ։

  • Պատրաստ եղիր բժշկիդ բացատրելու քո դիրքորոշումը արյան փոխներարկման, արյան մանր բաղադրամասերի և այն բուժմեթոդների վերաբերյալ, որոնց ժամանակ օգտագործվելու է քո սեփական արյունը (տես lff, դաս 39)։

8. Ժողովի՝ Աստվածաշնչի ուսումնասիրություն

(30ր) bt, գլ. 21, պրբ. 14-22

Եզրափակիչ խոսք (3ր) | Երգ 103 և աղոթք

a Մկրտված քարոզիչները գրականության համար պատասխանատուից իրենց համար կարող են վերցնել «Դիրքորոշում» բլանկը, իսկ իրենց երեխաների համար՝ «Անձնական վկայական» փաստաթուղթը։

b «Տեղեկատվություն հղիների համար» (S-401), «Տեղեկատվություն վիրահատության կամ քիմիաթերապիայի կարիք ունեցող պացիենտների համար» (S-407) և «Ինչպես կարող են ծնողները պաշտպանել իրենց երեխաներին արյան փոխներարկումից» (S-55) փաստաթղթերը անհրաժեշտության դեպքում կարող եք վերցնել երեցներից։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը