Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • mwb25 հունվար էջ 2–3
  • Հունվարի 6-12

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հունվարի 6-12
  • Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2025)
Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2025)
mwb25 հունվար էջ 2–3

ՀՈՒՆՎԱՐԻ 6-12

ՍԱՂՄՈՍՆԵՐ 127-134

Երգ 134 և աղոթք | Բացման խոսք (1ր)

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ

1. Ծնողնե՛ր, շարունակեք հոգ տանել ձեր թանկագին պարգևների մասին

(10ր)

Ծնողները կարող են համոզված լինել, որ Եհովան կօգնի իրենց հոգալ ընտանիքի կարիքները (Սղ 127։1, 2)։

Երեխաները թանկագին պարգևներ են Եհովայից (Սղ 127։3; w21.08, էջ 5, պրբ. 9)։

Կրթեք երեխային՝ հաշվի առնելով նրա յուրահատկությունները (Սղ 127։4; w19.12, էջ 27, պրբ. 20)։

Հայրը «Իմ դասը Աստվածաշնչից» գրքույկը ուսումնասիրում է իր երկու երեխաների հետ։ Երեխաները պատկերացնում են, թե ինչպես են դրախտում խաղում գորիլայի ու փղի հետ

Եհովային ուրախացնում է, երբ ծնողները ապավինում են իրեն և լավագույնն են անում երեխաներին հոգալու հարցում

2. Հոգևոր գանձեր

(10ր)

  • Սղ 128։3— Ինչո՞ւ է սաղմոսերգուն որդիներին համեմատում ձիթենու շիվերի հետ (it-1, էջ 543)։

  • Աստվածաշնչի այս շաբաթվա ընթերցանությունից ի՞նչ հոգևոր գանձեր ես գտել։

3. Աստվածաշնչի ընթերցանություն

(4ր) Սղ 132։1-18 (th, դաս 2)

ՀՄՏԱՆԱՆՔ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ

4. Զրույց սկսիր

(3ր) ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ։ (lmd, դաս 1, կետ 3)։

5. Զրույց սկսիր

(4ր) ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ։ Զրուցակցիդ հավատալիքը հակասում է Աստվածաշնչի սովորեցրածին (lmd, դաս 5, կետ 4)։

6. Օգնիր աշակերտ դառնալ

(5ր) lff, դաս 16, կետ 4-5։ Ուսումնասիրողիդ տեղեկացրու, թե ինչ քայլեր ես ձեռնարկել, որ ուսումնասիրությունը բաց չթողնվի քո բացակայության ընթացքում (lmd, դաս 10, կետ 4)։

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Երգ 13

7. Ծնողնե՛ր, օգտագործո՞ւմ եք ամենաազդեցիկ գործիքը

(15ր) Քննարկում

Եհովայի կազմակերպությունը բազմաթիվ նյութեր է լույս ընծայել, որպեսզի ծնողները Եհովայի մասին սովորեցնեն իրենց երեխաներին։ Սակայն ամենաազդեցիկ գործիքներից մեկը շարունակում է մնալ ծնողների լավ օրինակը (2Օր 6։5-9)։

Հիսուսը աշակերտներին ուսուցանելիս օգտագործել է այս ազդեցիկ գործիքը։

Կարդա Հովհաննես 13։13-15։ Հետո ներկաներին հարցրու։

  • Անձնական օրինակով ուսուցանելու Հիսուսի մեթոդը ինչո՞ւ է արդյունավետ։

Ծնողնե՛ր, ձեր արարքները կարող են ցույց տալ, թե որքանով են ձեր սովորեցրածները կարևոր։ Եթե լավ օրինակ լինեք ձեր երեխաների համար, նրանք հակված կլինեն լսելու ձեզ ու հետևելու ձեր օրինակին։

Համակցված նկարներ։ Դրվագներ՝ «Երեխաներին պետք է սեփական օրինակով կրթել» տեսանյութից։ 1. Գարսիաների ընտանիքը նստել է մեքենա, որ գնա ժողովի։ 2. Ժողովից հետո ընտանիքը նստել է սեղանի շուրջ։ Նրանք ջերմ զրուցում են ու համեղ բաներ վայելում։ 3. Եղբայր Գարսիան դադարեցնում է իր ուսումնասիրությունը, որ զրուցի իր աղջիկներից մեկի հետ։ 4. Եղբայր ու քույր Գարսիաները իրենց աղջիկներից մեկի հետ Աստվածաշնչից մտքեր են կարդում ու օգնում են նրան տրամաբանել

Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ «Երեխաներին պետք է սեփական օրինակով կրթել»։ Հետո ներկաներին հարցրու։

  • Եղբայր և քույր Գարսիաները ի՞նչ կարևոր դասեր սովորեցրին իրենց աղջիկներին։

  • Այս տեսանյութը ինչպե՞ս կօգնի, որ շարունակես երեխաներիդ համար լավ օրինակ լինել։

Քո օրինակով կարող ես կրթել երեխաներիդ՝

  • ճիշտ ընտրություն կատարել զվարճության, ալկոհոլ օգտագործելու և սոցիալական ցանցերից օգտվելու հարցում,

  • առաջին տեղում դնել հոգևորը,

  • կողակցի հանդեպ լինել սիրալիր ու հարգալից։

8. Ժողովի՝ Աստվածաշնչի ուսումնասիրություն

(30ր) bt, գլ. 20, պրբ. 13-20

Եզրափակիչ խոսք (3ր) | Երգ 73 և աղոթք

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը