Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • mwb24 հունվար էջ 4–5
  • Հունվարի 15-21

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հունվարի 15-21
  • Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2024)
Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2024)
mwb24 հունվար էջ 4–5

ՀՈՒՆՎԱՐԻ 15-21

ՀՈԲ 36-37

Երգ 147 և աղոթք | Բացման խոսք (1ր)

ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ

1. Ինչու կարող ես վստահել հավիտենական կյանքի վերաբերյալ Աստծու խոստմանը

(10ր)

Եհովան ապրում է հավիտյան (Հոբ 36։26; w15 10/1, էջ 13, պրբ. 1-2)։

Եհովան կյանքը պահպանելու համար ունի թե՛ իմաստություն, թե՛ զորություն (Հոբ 36։27, 28; w20.05, էջ 22, պրբ. 6)։

Եհովան մեզ սովորեցնում է, թե ինչպես հավիտենական կյանքի հասնենք (Հոբ 36։4, 22; Հվ 17։3)։


Հավիտենական կյանքի վերաբերյալ Աստծու խոստման հանդեպ ամուր հավատը օգնում է, որ դիմանանք կյանքի դժվարություններին (Եբ 6։19; w22.10, էջ 28, պրբ. 16)։

Մարդիկ վայելում են կյանքը դրախտում։ Երեխաները խաղում են առյուծի հետ, կնոջ ձեռքին բանջարեղեններով լի զամբյուղ է, իսկ երկու ամուսնական զույգեր աշխատում և հանգստանում են պարտեզում

2. Հոգևոր գանձեր

(10ր)

  • Հոբ 37։20— Աստվածաշնչում հիշատակված երկրներում տեղեկություններն ու նորությունները հաճախ ինչպե՞ս էին «հաղորդվում» (it-1, էջ 492)։

  • Աստվածաշնչի այս շաբաթվա ընթերցանությունից ի՞նչ հոգևոր գանձեր ես գտել։

3. Աստվածաշնչի ընթերցանություն

(4ր) Հոբ 36։1-21 (th, դաս 2)

ՀՄՏԱՆԱՆՔ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ

4. Զրույց սկսիր

(3ր) ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ (lmd, դաս 3, կետ 3)։

5. Վերայցելիր

(4ր) ՏՆԵՏՈՒՆ (lmd, դաս 2, կետ 5)։

6. Բացատրիր հավատալիքներդ

(5ր) Ելույթ։ ijwfq, էջ 57, պրբ. 5-15։ Թեմա՝ «Եհովայի վկաներն ինչո՞ւ են հետապնդվել Հոլոքոստի ժամանակ» (th, դաս 18)։

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Երգ 49

7. Պատրաստ եղիր բժշկական կամ վիրահատական միջամտություն պահանջող իրավիճակներին։

(15ր) Քննարկում։ Անցկացնում է երեցը։

Եհովայի կազմակերպությունը տարբեր միջոցներ է տրամադրել, որ օգնի մեզ հնազանդվել արյան վերաբերյալ Աստծու պատվերին (Գրծ 15։28, 29)։ Լավագույնս օգտվո՞ւմ ես դրանցից։

«Դիրքորոշում» (DPA) բլանկ և «Անձնական վկայական» փաստաթուղթ (ic)։ Այս բլանկները ներկայացնում են արյան բժշկական գործածության վերաբերյալ հիվանդի դիրքորոշումը։ Մկրտված քարոզիչները գրականության համար պատասխանատուից իրենց համար կարող են վերցնել «Դիրքորոշում» բլանկը, իսկ իրենց երեխաների համար՝ «Անձնական վկայական» փաստաթուղթը։ Այս բլանկները պետք է միշտ մեզ մոտ լինեն։ Եթե կարիք կա, որ լրացնես կամ թարմացնես դրանք, ապա հնարավորինս շուտ արա դա։

«Տեղեկատվություն հղիների համար» (S-401) և «Տեղեկատվություն վիրահատության կամ քիմիաթերապիայի կարիք ունեցող պացիենտների համար» (S-407)։ Այս փաստաթղթերը օգնում են լավ պատրաստված լինել բժշկական միջամտություններին, այդ թվում՝ այն իրավիճակներին, երբ արյան հետ կապված հարց է առաջանում։ Եթե հղի ես կամ պետք է վիրահատվես կամ էլ քաղցկեղի դեմ բուժում ստանաս, երեցներին խնդրիր, որ քեզ համապատասխան փաստաթուղթ տրամադրեն։

Հիվանդանոցների հետ կապի կոմիտե (ՀԿԿ)։ ՀԿԿ-ի եղբայրները փորձառու երեցներ են, որոնք համապատասխան կրթություն են ստացել արյան հետ կապված հարցերում բժիշկներին ու քարոզիչներին տեղեկություններ տալու համար։ Նրանք քեզ բուժող բժշկի հետ կարող են խոսել արյան փոխներարկումից խուսափելու համար բուժման այլընտրանքային մեթոդների մասին։ Անհրաժեշտության դեպքում կարող են օգնել քեզ գտնել այնպիսի բժշկի, ով կհարգի քո դիրքորոշումը։ Այդ եղբայրները հասանելի են օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր։ Որքան հնարավոր է շուտ կապ հաստատիր ՀԿԿ-ի անդամների հետ, երբ անհրաժեշտ է հիվանդանոցային բուժում ստանալ, վիրահատվել կամ որևէ թերապիա ստանալ, ինչպես, օրինակ, քաղցկեղի դեմ բուժումը։ Դիմիր նրանց, անգամ եթե թվում է, թե այդ իրավիճակներում արյան հետ կապված հարց չի առաջանա։ Սա վերաբերում է նաև հղիներին։ Եթե օգնության կարիք ունես, երեցներից վերցրու ՀԿԿ-ի կոնտակտային տվյալները։

Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ «Հիվանդանոցների հետ կապի կոմիտեներն ինչպե՞ս են աջակցում»։ Հետո ունկնդիրներին հարցրու։

ՀԿԿ-ն ինչպե՞ս կարող է օգնել քեզ, եթե բուժման կամ վիրահատության կարիք ունես։

ՊԱՏՐԱՍՏՎԱ՞Ծ ԵՍ

Երբ հայտնվես այնպիսի իրավիճակում, որի դեպքում կարող է արյան փոխներարկման հարց առաջանալ՝

8. Ժողովի՝ Աստվածաշնչի ուսումնասիրություն

(30ր) bt, գլ. 4, պրբ. 9-12, 34-րդ էջի շրջանակը

Եզրափակիչ խոսք (3ր) | Երգ 67 և աղոթք

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը