Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • mwb23 սեպտեմբեր էջ 7
  • Հովիվներ, որոնք գործում են հօգուտ Եհովայի ժողովրդի

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հովիվներ, որոնք գործում են հօգուտ Եհովայի ժողովրդի
  • Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2023)
  • Նմանատիպ նյութեր
  • «Կանչիր.... երեցներին»
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ինչպե՞ս են երեցները սեր և գթասրտություն ցուցաբերում մեղք գործած մարդու հանդեպ
    2024 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Եղբայրնե՛ր, ձգտո՞ւմ եք ծառայել որպես երեց
    2024 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Հովիվնե՛ր, ընդօրինակեք մեծագույն Հովիվներին
    2013 Դիտարան
Ավելին
Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2023)
mwb23 սեպտեմբեր էջ 7

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Հովիվներ, որոնք գործում են հօգուտ Եհովայի ժողովրդի

Շատ մարդիկ չեն վստահում նրանց, ովքեր իշխանություն ունեն։ Այդ վերաբերմունքի պատճառը հասկանալի է։ Պատմությունը ցույց է տալիս, որ մարդիկ իրենց իշխանությունը հօգուտ իրենց են օգտագործում (Մք 7։3)։ Որքան ուրախ ենք, որ Եհովան սովորեցնում է ժողովի երեցներին իրենց իշխանությունը գործի դնել հօգուտ իր ժողովրդի (Եսթ 10։3; Մթ 20։25, 26)։

Ի տարբերություն նրանց, ովքեր իշխանություն ունեն այս աշխարհում, երեցները Եհովայի ու նրա ժողովրդի հանդեպ սիրուց մղված են վերակացություն անում (Հվ 21։16; 1Պտ 5։1-3)։ Հետևելով Հիսուսի առաջնորդությանը՝ այս հովիվները օգնում են յուրաքանչյուր քարոզչի, որ իրեն Եհովայի ընտանիքի մի մասը զգա և մտերիմ մնա նրա հետ։ Նրանք պատրաստ են օգնության հասնել ու քաջալերել Եհովայի գառներին, ինչպես նաև աջակցել նրանց, երբ հրատապ բուժօգնության կարիք է առաջանում, կամ էլ աղետ է լինում։ Եթե օգնության կարիք ունես, անկաշկանդ դիմիր ձեր ժողովի երեցներից մեկին (Հկ 5։14)։

Տեսարան «Երեցները սիրառատ հովիվներ են» տեսանյութից։ Ողջունելիս երեցը ջերմությամբ գրկում է Էլիասին

ԴԻՏԻՐ «ԵՐԵՑՆԵՐԸ ՍԻՐԱՌԱՏ ՀՈՎԻՎՆԵՐ ԵՆ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ

  • Երեցների աջակցությունը ինչպե՞ս օգնեց Մարիանային։

  • Երեցների աջակցությունը ինչպե՞ս օգնեց Էլիասին։

  • Այս տեսանյութը դիտելուց հետո ի՞նչ ես զգում երեցների կատարած աշխատանքի հանդեպ։

Նախաձեռնություն վերցրու ու կապ հաստատիր երեցի հետ, եթե՝

  • կոնտակտային տվյալներդ փոխվել են,

  • ծանր փորձության միջով ես անցնում,

  • երկար ժամանակով բացակայելու ես,

  • լուրջ բժշկական խնդրի առաջ ես կանգնած կամ պետք է հոսպիտալացվես,

  • լուրջ մեղք ես գործել։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը