Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • mwb23 հուլիս էջ 13
  • Ի՞նչ նպատակների ես ձգտում նոր ծառայողական տարում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ի՞նչ նպատակների ես ձգտում նոր ծառայողական տարում
  • Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2023)
  • Նմանատիպ նյութեր
  • Որոշումներիցդ երևո՞ւմ է, որ ապավինում ես Եհովային
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2023)
  • Հոգևոր նպատակների միջոցով փառաբանիր քո Արարչին
    2004 Դիտարան
  • Համաժողովին կհնչեն հետևյալ հարցերի պատասխանները
    Շրջանային համաժողով շրջանային վերակացուի մասնակցությամբ. ծրագիր 2025–2026
  • Ինչպես կարող ես հասնել քո հոգևոր նպատակներին
    2006 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2023)
mwb23 հուլիս էջ 13
Ոլորապտույտ ճանապարհը պատկերում է հոգևոր նպատակները, որ կարող ենք դնել մեր առջև։ Ճանապարհի եզրին դրված նշանները ներկայացնում են անձնական ուսումնասիրությունը, քարոզչական գործը, քրիստոնեական հատկությունները և ուսուցանելու հմտությունները

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Ի՞նչ նպատակներ ես դրել նոր ծառայողական տարվա համար

Հոգևոր նպատակ է համարվում ցանկացած բան, որին հասնելու դեպքում ավելի լիարժեքորեն ենք ծառայում Եհովային և ուրախացնում ենք նրան։ Հոգևոր նպատակներին հասնելու համար արժե ժամանակ ու ջանքեր ներդնել, քանի որ դրանք օգնում են հոգևորապես հասունանալ (1Տմ 4։15)։ Ինչո՞ւ պետք է ժամանակ առ ժամանակ վերանայենք մեր նպատակները։ Քանի որ հանգամանքները կարող են փոխվել։ Նախկինում դրած մեր նպատակը գուցե այլևս իրատեսական չլինի, կամ էլ միգուցե արդեն հասել ենք դրան և ուզում ենք նորը դնել։

Իսկ ե՞րբ է նպատակները վերանայելու լավագույն ժամանակը։ Նոր ծառայողական տարին սկսելուց առաջ։ Կարող եք դրա մասին խոսել ընտանեկան երկրպագության ժամանակ և նպատակներ դնել թե՛ յուրաքանչյուրիդ համար, թե՛ ձեր ողջ ընտանիքի։

Հետևյալ ոլորտներում ի՞նչ կոնկրետ նպատակներ ունես և ի՞նչ քայլեր ես որոշել անել դրանց հասնելու համար։

Աստվածաշնչի ընթերցանություն, անձնական ուսումնասիրություն, ներկա լինել ժողովի հանդիպումներին և մեկնաբանություններ տալ (w02 6/15, էջ 14-15, պրբ. 14-15)

Քարոզչական ծառայություն (w23.05, էջ 27, պրբ. 4-5)

Քրիստոնեական հատկություններ (w22.04, էջ 23, պրբ. 5-6)

Այլ

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը