Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • mwb23 հունվար էջ 11
  • Իսկ ո՞րն է Աստծու տեսակետը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Իսկ ո՞րն է Աստծու տեսակետը
  • Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2023)
  • Նմանատիպ նյութեր
  • Որոշումներիցդ երևո՞ւմ է, որ ապավինում ես Եհովային
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2023)
  • Եհովային հաճելի որոշումներ կայացրու
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Իմաստության հետքերով. Աստվածաշնչի ամենօրյա ընթերցանություն
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2023)
  • Ծնողնե՛ր, սովորեցրեք ձեր երեխաներին, թե ինչպես ուրախացնեն Աստծու սիրտը
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2023)
Ավելին
Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2023)
mwb23 հունվար էջ 11
«Պետք է «տոկունությամբ վազենք»— Ընդունենք սննդարար կերակուր» տեսանյութի վրա հիմնված նկար։ Ռեբեկան ցանկանում է ուսումնասիրել «Կյանքի ծագումը. հինգ հարց, որ արժե քննել» գրքույկը

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Իսկ ո՞րն է Աստծու տեսակետը

Մենք ամեն հարցում ցանկանում ենք հաճեցնել Եհովային (Առ 27։11)։ Այդ իսկ պատճառով նույնիսկ այն դեպքերում, երբ չկա հստակ օրենք կամ պատվիրան որևէ հարցի վերաբերյալ, պետք է այնպիսի որոշումներ կայացնենք, որոնք ներդաշնակ կլինեն նրա մտածելակերպին։ Իսկ ինչպե՞ս կարող ենք դա անել։

Կանոնավորաբար ուսումնասիրիր Աստվածաշունչը։ Ամեն անգամ, երբ կարդում ենք Աստվածաշունչը, ասես ժամանակ ենք անցկացնում Եհովայի հետ։ Եթե քննենք, թե Եհովան ինչպես է վերաբերվել իր ժողովրդին, և ուսումնասիրենք այն մարդկանց օրինակները, որոնք Եհովային հաճելի կամ տհաճ գործեր են արել, կկարողանանք հասկանալ Եհովայի մտածելակերպը։ Որոշումներ կայացնելիս սուրբ ոգին մեզ կհիշեցնի այն կարևոր դասերն ու սկզբունքները, որոնք սովորել ենք Աստծու Խոսքից (Հվ 14։26)։

Փնտրտուքներ արա։ Որոշում կայացնելիս ինքդ քեզ հարցրու. «Աստվածաշնչի ո՞ր համարները կամ պատմությունները կօգնեն ինձ հասկանալ Եհովայի տեսակետը»։ Եհովայից աղոթքով օգնություն խնդրիր և օգտվիր քո լեզվով առկա փնտրտուքներ անելու միջոցներից, որպեսզի քո իրավիճակին համապատասխան աստվածաշնչյան սկզբունքներ գտնես (Սղ 25։4)։

ԴԻՏԻՐ «ՊԵՏՔ Է «ՏՈԿՈՒՆՈՒԹՅԱՄԲ ՎԱԶԵՆՔ»​—ԸՆԴՈՒՆԵՆՔ ՍՆՆԴԱՐԱՐ ԿԵՐԱԿՈՒՐ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ

  • Տեսանյութում քույրն ի՞նչ ճնշումների էր ենթարկվում։

  • Նմանատիպ ճնշումների ենթարկվելիս փնտրտուքներ անելու միջոցներն ինչպե՞ս կարող են օգնել քեզ։

  • Փնտրտուքներ անելը և անձնական ուսումնասիրությանը բավականաչափ ժամանակ հատկացնելը ինչպե՞ս են օգնում ճիշտ որոշումներ կայացնել (Եբ 5։13, 14)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը