Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • mwb22 նոյեմբեր էջ 11
  • Մի՛ վախեցիր այս աշխարհի կործանումից

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Մի՛ վախեցիր այս աշխարհի կործանումից
  • Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2022)
  • Նմանատիպ նյութեր
  • Հավատարիմ մնա Աստծուն, երբ գա «մեծ նեղությունը»
    2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Աստծու Թագավորությունը ոչնչացնում է իր թշնամիներին
    «Աստծու Թագավորությունը իշխում է»
  • Արմագեդոն. հիրավի բարի լուր
    2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ինչ է տեղի ունենալու վերջից անմիջապես առաջ
    2012 Դիտարան
Ավելին
Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2022)
mwb22 նոյեմբեր էջ 11
Եղբայրն ուսումնասիրում է «Մաքուր երկրպագություն. վերջապես վերականգնված» գիրքը։ Նա պատկերացնում է, թե Եհովայի հրեշտակն ինչպես է Արմագեդոնի ժամանակ պաշտպանում Աստծու ժողովրդին

ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

Մի՛ վախեցիր այս աշխարհի կործանումից

Շատ շուտով Եհովան կդադարի համբերություն դրսևորել այս աշխարհի հանդեպ։ Կեղծ կրոնը կկործանվի, ազգերի կոալիցիան կհարձակվի Եհովայի ժողովրդի վրա, և Արմագեդոնի ժամանակ Եհովան կոչնչացնի չար մարդկանց։ Քրիստոնյաներն անհամբեր սպասում են այս նշանակալից իրադարձություններին։

Ինչ խոսք, մենք տեղյակ չենք մեծ նեղությանն առնչվող բոլոր մանրամասներին։ Օրինակ՝ հստակ չգիտենք, թե երբ է այն սկսվելու։ Չգիտենք նաև, թե քաղաքական ուժերն ինչ պատճառաբանություններ են բերելու կրոնի վրա իրենց հարձակումն արդարացնելու համար։ Մենք չգիտենք, թե ինչ կերպով է կատարվելու ազգերի հարձակումը Աստծու ժողովրդի վրա, և որքան է այն տևելու։ Նաև չգիտենք, թե Եհովան Արմագեդոնի ժամանակ կոնկրետ ինչպես է կործանելու չարերին։

Այդուհանդերձ, Աստվածաշունչը մեզ հայտնում է այն ամենը, ինչ մեզ հարկավոր է ապագա իրադարձություններին վստահությամբ ու առանց վախի սպասելու համար։ Օրինակ՝ մենք գիտենք, որ ապրում ենք «վերջին օրերի» վերջին ժամանակահատվածում (2Տմ 3։1)։ Գիտենք, որ կրոնի վրա հարձակման «օրերը կարճացվելու» են, որպեսզի ճշմարիտ կրոնը չկործանվի (Մթ 24։22)։ Գիտենք, որ Եհովան փրկելու է իր ժողովրդին (2Պտ 2։9)։ Նաև գիտենք, որ նա, ում Եհովան նշանակել է, որ Արմագեդոնի ժամանակ կործանի չարերին և փրկի մեծ բազմությանը, արդար է և զորեղ (Հտն 19։11, 15, 16)։

Ապագա իրադարձությունների պատճառով մարդիկ անկասկած «կնվաղեն վախից»։ Սակայն եթե կարդանք ու խորհրդածենք, թե Եհովան ինչպես է անցյալում փրկել իր ծառաներին և թե ինչ է հայտնել ապագայի վերաբերյալ, կարող ենք «ուղիղ կանգնել և բարձրացնել [մեր] գլուխները»՝ վստահ լինելով, որ մեր ազատագրումը մոտ է (Ղկ 21։26, 28)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը