ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Եհովան հիշում է մեր թափած ջանքերը
Երբեմն գուցե զգանք, որ ուրիշների համար մեր արածները չեն գնահատվում և արագ մոռացվում են։ Իսկ ի՞նչ կարելի է ասել Եհովայի գործում ներդրած մեր ջանքերի մասին։ Մեր երախտագետ Աստվածը երբեք չի մոռանում ամբողջ սրտով կատարած մեր ծառայությունը։ Անգամ եթե առողջական խնդիրները թույլ չեն տալիս առաջվա պես ծառայել, Եհովան շարունակում է սիրել ու գնահատել մեզ (Եբ 6։10)։
ԴԻՏԻՐ «ԵՀՈՎԱՆ ՀԻՇՈՒՄ Է» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ
Եղբայր Հիբշմանի եռանդը ինչպե՞ս է երևացել իր տարբեր նշանակումներում։
Եհովան ինչպե՞ս ցույց տվեց, որ չի մոռացել եղբայր Հիբշմանին նրա կնոջ մահից, ինչպես նաև այն բանից հետո, երբ եղբայրը սկսեց տարիքի պատճառով տկարանալ։
Ինչո՞ւ կարող ենք ասել, որ լիաժամ ծառայությունը հարստացրել է եղբայր Հիբշմանի կյանքը (Առ 10։22)։