ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Ուշադի՞ր ես, որ տեսնես աղոթքներիդ պատասխանները
Աստվածաշնչում աղոթքների բազմաթիվ օրինակներ կան, որոնց պատասխանել է Եհովան։ Երբ Աստծու ծառաները տեսնում էին, թե Եհովան ինչպես է լսում իրենց անհանգստությունները և օգնում, նրանց հավատը անշուշտ զորանում էր։ Լավ կլինի, որ կոնկրետ բաների մասին աղոթենք Եհովային և հետո ուշադիր լինենք, որ նկատենք նրա պատասխանը։ Հիշիր, որ նա երբեմն մեր ակնկալած ձևով չի պատասխանի մեզ կամ էլ նույնիսկ մեր խնդրածից ավելին կանի (2Կթ 12։7–9; Եփ 3։20)։ Եհովան գուցե ինչպե՞ս պատասխանի մեր աղոթքներին։ Նա կարող է՝
ֆիզիկապես, զգացապես և հոգևորապես զորացնել մեզ, որ հաղթահարենք մեր խնդիրը (Փպ 4։13)
իմաստություն տալ, որ ճիշտ որոշում կայացնենք (Հկ 1։5)
մեր մեջ ինչ-որ բան անելու ցանկություն առաջացնել և ուժ տալ (Փպ 2։13)
խաղաղություն տալ, երբ մտահոգ ենք (Փպ 4։6, 7)
մղել ուրիշներին, որ գործնական օգնություն ցույց տան կամ մխիթարեն ու քաջալերեն մեզ (1Հվ 3։17, 18)
ԴԻՏԻՐ «ԵՀՈՎԱՆ «ԱՂՈԹՔՆԵՐ ԼՍՈՂ» Է» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ
Եղբայր Շիմիցուի դեպքը ինչպե՞ս կարող է քաջալերել մեզ, եթե առողջությունը սահմանափակում է մեր հնարավորությունները։
Ինչպե՞ս կարող ենք հետևել եղբայր Շիմիցուի օրինակին։