ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Մեծահասակ կանանց վերաբերվենք ինչպես մայրերի, երիտասարդ կանանց՝ ինչպես քույրերի
Աստվածաշունչը պատվիրում է մեզ տարեց քրիստոնյաներին վերաբերվել ինչպես մայրերի և հայրերի, իսկ երիտասարդներին՝ ինչպես քույրերի և եղբայրների (կարդա 1 Տիմոթեոս 5։1, 2)։ Եղբայրները հատկապես քույրերին պետք է վերաբերվեն արժանապատվությամբ և հարգանքով։
Եղբայրը երբեք չպետք է ֆլիրտ կամ որևէ այլ բան անի, ինչի պատճառով քույրը անհարմար կզգա նրա ներկայությունից (Հոբ 31։1)։ Ամուրի եղբայրը երբեք չի խաղա ամուրի քրոջ զգացմունքների հետ՝ այնպիսի տպավորություն թողնելով, թե ցանկանում է ռոմանտիկ հարաբերություններ սկսել, մինչդեռ իրականում այդպիսի նպատակ չունի։
Երեցները պետք է բարությամբ լսեն քույրերին, երբ վերջիններս հարգանքով որևէ հարց են տալիս կամ նրանց ուշադրությունը հրավիրում են որևէ կարևոր բանի վրա։ Երեցները հատկապես ուշադիր ու հոգատար են այն քույրերի նկատմամբ, որոնք չունեն կողակից, ով կպաշտպաներ իրենց (Հռթ 2։8, 9)։
ԴԻՏԻՐ «ԱՆՄԱՐ ՍԵՐ ԴՐՍԵՎՈՐԻՐ ԺՈՂՈՎՈՒՄ — ՈՐԲԵՐԻ ՈՒ ԱՅՐԻՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ
Հավատակիցները ինչպե՞ս խոր սեր ցուցաբերեցին քույր Մյինթի հանդեպ։
Քույրերի ու եղբայրների ցուցաբերած սերը ի՞նչ ազդեցություն ունեցավ համագյուղացիների վրա։
Հավատակիցների ցուցաբերած սերը ի՞նչ ազդեցություն ունեցավ քույր Մյինթի դուստրերի վրա։
Ինչպե՞ս կարող ես գործերով սեր ու հոգատարություն դրսևորել քո ժողովի քույրերի հանդեպ