ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
«Երբեք մի՛ մտահոգվեք»
Հին Իսրայելում Եհովան օգնում էր աղքատներին։ Իսկ այսօր նա ինչպե՞ս է օգնում իր կարիքավոր ծառաներին։
Սովորեցնում է փողի վերաբերյալ հավասարակշռված տեսակետ ունենալ (Ղկ 12։15; 1Տմ 6։6–8)։
Օգնում է ինքնահարգանք ունենալ (Հոբ 34։19)։
Սովորեցնում է ջանադրաբար աշխատել և հեռու մնալ վատ սովորություններից (Առ 14։23; 20։1; 2Կթ 7։1)։
Սիրառատ եղբայրություն է տվել (Հվ 13։35; 1Հվ 3։17, 18)։
Տվել է հույս (Սղ 9։18; Ես 65։21–23)։
Որքան էլ ծանր լինի մեր իրավիճակը, չափից շատ մտահոգվելու կարիք չկա (Ես 30։15)։ Եթե Թագավորությունը մեր կյանքում առաջին տեղում պահենք, Եհովան կհոգա մեր նյութական կարիքները (Մթ 6։31–33)։
ԴԻՏԻՐ «ՍԵՐԸ ԵՐԲԵՔ ՉԻ ՎԵՐՋԱՆՈՒՄ՝ ՉՆԱՅԱԾ... ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆԸ — ԿՈՆԳՈ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ
Համաժողովի անցկացման վայրերի մոտ ապրող եղբայրները ինչպե՞ս հյուրասիրություն դրսևորեցին հյուրերի նկատմամբ։
Այս տեսանյութից ի՞նչ ենք սովորում աղքատների հանդեպ Եհովայի սիրո մասին։
Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Եհովային՝ անկախ մեր ունեցած միջոցներից։