ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԵԼՔ 39–40
Մովսեսը ամենայն ճշգրտությամբ հետևեց ցուցումներին
Խորանը պատրաստելիս և կանգնեցնելիս Մովսեսը բարեխղճորեն հետևեց Եհովայի տված մանրամասն հրահանգներին։ Նույն ձևով էլ մենք պետք է հետևենք Եհովայի կազմակերպությունից եկած բոլոր հրահանգներին, ընդ որում դա պետք է անենք անմիջապես և սրտանց։ Այդպես հարկավոր է վարվել նույնիսկ այն դեպքում, երբ չենք հասկանում, թե ինչու է այս կամ այն հրահանգը տրվել, կամ երբ թվում է, թե դրան հետևելը այնքան էլ կարևոր չէ (Ղկ 16։10)։
Ինչո՞ւ պետք է լսենք և ճշգրտորեն հետևենք հրահանգներին, որոնք վերաբերում են՝
քարոզչական ծառայությանը
անսպասելի բուժմիջամտությանը պատրաստված լինելուն
աղետներին նախապատրաստված լինելուն