Օգոստոսի 10–16
ԵԼՔ 15–16
Երգ 149 և աղոթք
Բացման խոսք (1 ր)
ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ
«Երգով փառաբանենք Եհովային»։ (10 ր)
Ելք 15։1, 2 — Մովսեսն ու Իսրայելի որդիները փառաբանական երգ երգեցին Եհովայի համար (w95 10/15, էջ 11, պրբ. 11)
Ելք 15։11, 18 — Եհովան արժանի է, որ փառաբանենք իրեն (w95 10/15, էջ 11–12, պրբ. 15–16)
Ելք 15։20, 21 — Մարիամը և իսրայելացի կանայք երգով փառաբանեցին Եհովային (it, «Երաժշտություն», պրբ. 22 [it-2-E, էջ 454, պրբ. 1]; it-2, էջ 698)
Փնտրենք հոգևոր գանձեր։ (10 ր)
Ելք 16։13 — Եհովան, ամենայն հավանականությամբ, ինչո՞ւ որոշեց անապատում լորերով կերակրել իսրայելացիներին (w11 9/1, էջ 14)
Ելք 16։32–34 — Որտե՞ղ էր պահվում մանանայով լի սափորը (w06 1/15, էջ 31)
Աստվածաշնչի այս շաբաթվա ընթերցանությունից ի՞նչ հոգևոր գանձեր ես գտել Եհովա Աստծու մասին, քարոզչական ծառայության կամ այլ թեմայի վերաբերյալ։
Աստվածաշնչի ընթերցանություն։ (4 ր կամ ավելի քիչ) Ելք 16։1–18 (th, դաս 10)
ՀՄՏԱՆԱՆՔ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Առաջին զրույցի տեսանյութ։ (4 ր) Քննարկում։ Տեսանյութը դիտելուց հետո ներկաներին հարցրու. «Լիային ինչպե՞ս հաջողվեց արդյունավետորեն հարցեր կիրառել։ Նա ինչպե՞ս կարողացավ հստակ ցույց տալ սուրբգրային համարն ընթերցելու նպատակը»։
Առաջին զրույց։ (3 ր կամ ավելի քիչ) Զրույցը սկսիր՝ օգտվելով առաջին զրույցի օրինակից։ «Ուսուցանելու գործիքների արկղից» որևէ հրատարակություն առաջարկիր։ (th, դաս 3)
Առաջին զրույց։ (5 ր կամ ավելի քիչ) Զրույցը սկսիր՝ օգտվելով առաջին զրույցի օրինակից։ Հետո ներկայացրու և քննարկիր «Ինչպես է անցկացվում Աստվածաշնչի ուսումնասիրությունը» տեսանյութը (կարիք չկա ցուցադրելու)։ (th, դաս 9)
ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
«Փառաբանիր Եհովային՝ ծառայելով որպես ռահվիրա»։ (15 ր) Քննարկում։ Դիտեք «Երեք քույրեր Մոնղոլիայից» տեսանյութը։ Հարցազրույց վերցրու ձեր ժողովի մի եղբորից կամ քրոջից, որն այժմ ռահվիրա է կամ նախկինում է եղել այդ ծառայության մեջ։ Հարցրու նրան, թե ինչ դժվարությունների է բախվել լիաժամ ծառայելիս և ինչ օրհնություններ է ստացել։
Ժողովի՝ Աստվածաշնչի ուսումնասիրություն։ (30 ր) jy, գլ. 127, «Արյան արտը» շրջանակ
Եզրափակիչ խոսք (3 ր կամ ավելի քիչ)
Երգ 16 և աղոթք