ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Քաջության վերաբերյալ ի՞նչ ենք սովորում արարչագործությունից
Եհովան գլխավորաբար աստվածաշնչյան կերպարների միջոցով է մեզ սովորեցնում, թե ինչպես դրսևորենք իր հատկությունները։ Սակայն նրա ստեղծագործություններից ևս կարևոր բաներ ենք սովորում (Հոբ 12։7, 8)։ Քաջության մասին ի՞նչ կարող ենք սովորել առյուծներից, ձիերից, մանգուստներից, կոլիբրիներից և փղերից։
ԴԻՏԻՐ «ՔԱՋՈՒԹՅՈՒՆ ՍՈՎՈՐԵՆՔ ԱՍՏԾՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ
Էգ առյուծները իրենց ձագերին պաշտպանելիս ինչպե՞ս են քաջություն դրսևորում։
Ձիերին ինչպե՞ս են վարժեցնում, որ պատերազմում քաջ լինեն։
Մանգուստները ինչո՞ւ չեն վախենում թունավոր օձերից։
Չնայած փոքր չափերին՝ կոլիբրին ինչպե՞ս է քաջություն դրսևորում։
Փղերը ինչպե՞ս են քաջաբար պաշտպանում միմյանց։
Այս կենդանիներից ի՞նչ ես սովորում քաջության մասին։