ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ԵԼՔ 6–7
«Հիմա կտեսնես, թե ես ինչ եմ անելու փարավոնին»
Եգիպտոսի վրա պատուհասներ բերելուց և իսրայելացիներին ստրկությունից ազատագրելուց առաջ Եհովան նրանց ասաց, թե ինչ է անելու։ Իսրայելացիները ականատես էին լինելու Եհովայի զորության այնպիսի դրսևորումների, որոնք մինչ այդ երբեք չէին տեսել։ Իսկ եգիպտացիները հստակ հասկանալու էին, թե ով է Եհովան։ Երբ Աստծու խոստումները իրականացան, իսրայելացիների հավատն ամրացավ։ Դրա շնորհիվ նրանք կարողացան ազատվել կեղծ կրոնական ազդեցությունից, որին տարիներ շարունակ ենթարկվել էին Եգիպտոսում։
Աստվածաշնչյան այս արձանագրությունը ինչպե՞ս է ամրացնում հավատդ, որ ապագայի վերաբերյալ Աստծու խոստումները անպայման կիրականանան