ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Ինչ կարող ես սովորել երկար տարիների փորձ ունեցող քրիստոնյաներից
Մեր ժողովներում կան այնպիսի եղբայրներ ու քույրեր, որոնք տասնյակ տարիներ է՝ հավատարմորեն ծառայում են Եհովային։ Աստծու հանդեպ նրանց խոր վստահությունից շատ բան ունենք սովորելու։ Մենք կարող ենք հարցուփորձ անել նրանց Եհովայի կազմակերպության պատմության մասին կամ այն մասին, թե Եհովան ինչպես է օգնել նրանց, որ տոկան դժվարություններին։ Կարող ենք նաև հրավիրել նրանց մեր ընտանեկան երկրպագության երեկոյին։
Եթե երկար տարիներ է՝ ծառայում ես Եհովային, պատմիր երիտասարդներին, թե ինչպես է Եհովան օգնել քեզ։ Հիշիր, որ Հակոբն ու Հովսեփը պատմում էին իրենց որդիներին, թե Եհովան ինչեր է արել իրենց համար (Ծն 48։21, 22; 50։24, 25)։ Հետագայում Եհովան ընտանիքի գլուխներին պատվիրեց սովորեցնել երեխաներին իր արած հզոր գործերի մասին (2Օր 4։9, 10; Սղ 78։4–7)։ Այսօր ծնողները և ժողովի մյուս անդամները կարող են պատմել երիտասարդ սերնդին կազմակերպության միջոցով Եհովայի արած այն հրաշալի գործերի մասին, որոնց ականատեսն են եղել։
ԴԻՏԻՐ «ՄԻԱՍՆԱԿԱՆ ԵՆՔ ՄՆՈՒՄ ԱՐԳԵԼՔԻ ՆԵՐՔՈ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ
Ավստրիայի մասնաճյուղը ինչպե՞ս էր օգնում եղբայրներին այն երկրներում, որտեղ մեր գործունեությունը արգելքի տակ էր։
Այդ երկրների եղբայրները ինչպե՞ս էին իրենց հավատը ամուր պահում։
Ռումինիայում ապրող շատ քարոզիչներ ինչո՞ւ առանձնացան Եհովայի կազմակերպությունից և հետո ինչպե՞ս վերադարձան։
Այս դեպքերը ինչպե՞ս զորացրին հավատդ։
Խնդրիր փորձառու քրիստոնյաներին, որ քեզ բաժին հանեն իրենց սրտի հոգևոր գանձերից