ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ 1–3
«Գիտեմ քո գործերի.... մասին»
«Յոթ աստղերը» — Օծյալ երեցները և, ավելի լայն իմաստով, ժողովների բոլոր երեցները։
«[Հիսուսի] աջ ձեռքում» — Հիսուսը լիարժեքորեն վերահսկում ու առաջնորդում է «աստղերին» և իշխանություն ունի նրանց վրա։ Եթե երեցների խորհրդում ինչ-որ մեկին ուղղելու կարիք կա, Հիսուսը հոգ կտանի, որ դա արվի ճիշտ ժամանակին ու ճիշտ ձևով։
«Յոթ ոսկե ճրագակալները» — Քրիստոնեական ժողովները։ Խորանում դրված ճրագակալը բառացի լույս էր տալիս, իսկ քրիստոնեական ժողովները հոգևոր լույս են սփռում (Մթ 5։14)։ Հիսուսը քայլում է «ճրագակալների մեջտեղում» այն իմաստով, որ վերահսկում է բոլոր ժողովների գործունեությունը։