ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Պարկեշտ վարքը և խոր հարգանքը սիրտ են գրավում
Ճշմարտությունն ընդունած կանայք հաճախ քրիստոնեավայել վարքով շահում են իրենց կողակցին ու օգնում, որ նա ընդունի ճշմարտությունը։ Սակայն դրան հասնելու համար գուցե անհրաժեշտ լինի երկար տարիներ տոկալ դժվարություններին (1Պտ 2։21–23; 3։1, 2)։ Եթե անարդար վերաբերմունքի ես արժանանում, շարունակիր բարիով հաղթել չարին (Հռ 12։21)։ Քո լավ օրինակը կարող է դրական արդյունք բերել, ինչին միայն խոսքերով անհնար է հասնել։
Փորձիր հարցերին կողակցիդ տեսանկյունից նայել (Փպ 2։3, 4)։ Եղիր կարեկից ու հասկացող։ Ամեն ինչ արա, որ քո պարտականությունները լավագույնս անես։ Ուշադիր լսող եղիր (Հկ 1։19)։ Նաև համբերատար եղիր ու կողակցիդ հավաստիացրու քո սիրո մեջ։ Նույնիսկ եթե կողակիցդ՝ ի պատասխան բարություն ու հարգանք չի դրսևորում քո հանդեպ, կարող ես վստահ լինել, որ Եհովան գնահատում է քո հավատարմությունը (1Պտ 2։19, 20)։
ԴԻՏԻՐ «ԵՀՈՎԱՆ ՈՒԺ Է ՏԱԼԻՍ, ՈՐ ԿՐԵՆՔ ՄԵՐ ԲԵՌԸ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ
Ինչպիսի՞ն էր Գրեյս Լիի կյանքը, երբ նոր էր ամուսնացել։
Ի՞նչը նպաստեց, որ նա ընդունի Աստվածաշնչի ճշմարտությունը։
Մկրտությունից հետո ի՞նչ դժվարությունների միջով անցավ քույր Լին։
Իր ամուսնու առնչությամբ ի՞նչ աղոթեց նա։
Քույր Լին ի՞նչ օրհնություններ է ստացել պարկեշտ վարք և խոր հարգանք դրսևորելու շնորհիվ։
Պարկեշտ վարքն ու խոր հարգանքը մեծ ուժ ունեն