ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Ի՞նչ կարող ես սովորել նրանցից
Վերջե՞րս ես նշանակվել ծառայող օգնական կամ երեց։ Հնարավոր է՝ դու ունես այնպիսի ունակություններ, հմտություններ կամ կրթություն, որ ձեր ժողովի մյուս ծառայող օգնականները կամ երեցները չունեն։ Այդուհանդերձ, դու կարող ես շատ բան սովորել նրանցից, ինչպես նաև հոգևորապես հասուն այն եղբայրներից, ովքեր այլևս նշանակում չունեն հանգամանքների բերումով՝ տարիքի, առողջական խնդիրների կամ ընտանեկան պարտականությունների պատճառով։
ԴԻՏԻՐ «ՀԱՐԳԻՐ ՓՈՐՁԱՌՈՒ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՆ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ
1. Եղբայր Ռիչարդսը ինչպե՞ս հարգանք դրսևորեց եղբայր Բելոյի հանդեպ։
2. Բենը ի՞նչ սխալ արեց և ինչո՞ւ։
3. Բենը ի՞նչ սովորեց Եղիսեի օրինակից։
4. Անկախ նրանից՝ եղբայր ես, թե քույր, ինչպե՞ս կարող ես հարգանք դրսևորել փորձառու քրիստոնյաների հանդեպ ու սովորել նրանցից։