ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Անձնական ուսումնասիրությունդ ավելի արդյունավետ դարձրու
ԻՆՉՈՒ Է ԿԱՐԵՎՈՐ։ Աստծու Խոսքի անձնական ուսումնասիրությունը օգնում է «լիովին ըմբռնել, թե որն է ճշմարտության լայնությունը, երկարությունը, բարձրությունն ու խորությունը» (Եփ 3։18)։ Նաև դրա շնորհիվ կարողանում ենք անարատ լինել այս չար աշխարհում և շարունակել «ամուր բռնել կյանքի խոսքը» (Փպ 2։15, 16)։ Անձնական ուսումնասիրության ժամանակ մենք հնարավորություն ունենք ընտրելու այնպիսի նյութեր, որոնք ավելի շատ են համապատասխանում մեր անձնական կարիքներին։ Ինչպե՞ս կարող ենք լավագույնս օգտագործել այն ժամանակը, որը տրամադրում ենք Աստվածաշնչի ընթերցանությանը և ուսումնասիրությանը։
ԻՆՉՊԵՍ ԱՆԵԼ
Ուսումնասիրության նպատակով օգտագործվող Աստվածաշնչի քո անձնական օրինակում՝ լինի տպագիր, թե էլեկտրոնային, համարներ ընդգծիր և նշումներ արա։
Աստծու Խոսքն ընթերցելիս ինքդ քեզ տուր հետևյալ հարցերը՝ ո՞վ, ի՞նչ, ե՞րբ, որտե՞ղ, ինչո՞ւ, ինչպե՞ս։
Ծանոթացիր փաստերին։ Ուսումնասիրության գործիքների միջոցով փնտրտուքներ արա կա՛մ ըստ թեմայի, կա՛մ ըստ աստվածաշնչյան համարի։
Խորհրդածիր կարդացածիդ մասին, որպեսզի տեսնես, թե այդ տեղեկությունը ինչպես է առնչվում քեզ։
Սովորածդ կիրառիր առօրյա կյանքում (Ղկ 6։47, 48)։
ԴԻՏԻՐ ««ԱՄՈՒՐ ԲՌՆԻՐ ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔԸ» ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ՏԵՍԱՆՅՈՒԹԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ ՀԵՏԵՎՅԱԼ ՀԱՐՑԵՐԻՆ
Ոմանք ինչպե՞ս են արտահայտվում անձնական ուսումնասիրության մասին։
Ինչո՞ւ պետք է ամեն անգամ ուսումնասիրություն անելուց առաջ աղոթենք։
Ի՞նչը կօգնի մեզ ավելի լավ հասկանալ աստվածաշնչյան հատվածը։
Ի՞նչ տարբեր նշումներ կարող ենք անել մեր անձնական ուսումնասիրության Աստվածաշնչում։
Ինչո՞ւ է անչափ կարևոր խորհրդածել Աստծու Խոսքն ուսումնասիրելիս։
Մեր սովորածը ինչպե՞ս պետք է օգտագործենք։
«Որքա՜ն եմ սիրում քո օրենքը։ Ողջ օրը նրա մասին եմ խորհրդածում» (Սղ 119։97)