ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ
Չնայած «փշի նման ծակող» քո ցավին՝ դու կարող ես հաջողության հասնել
Այս վերջին օրերի չափազանց դժվար ժամանակներում Աստծու բոլոր ծառաներն էլ ունենում են փշերի նման ծակող խնդիրներ (2Տմ 3։1)։ Ինչպե՞ս կարող ենք ապավինել Եհովային և հաջողությամբ պայքարել այդ խնդիրների դեմ։ Դիտիր «Կույրերի աչքերը կբացվեն» տեսանյութը, որը պատմում է այն մասին, թե Տալիթա Ալնաշին ու նրա ծնողները ինչպես են կարողացել այդպես վարվել։ Այնուհետև պատասխանիր հետևյալ հարցերին։
Ի՞նչն էր Տալիթայի՝ «փշի նման ծակող» ցավը։
Աստվածաշնչի ո՞ր խոստումներն են օգնում Տալիթային ու նրա ծնողներին դրական տրամադրվածություն պահպանել։
Տալիթայի վիրահատությունից հետո նրա ծնողները ինչպե՞ս ցույց տվեցին, որ ապավինում են Եհովային։
Տալիթայի ծնողները ինչպե՞ս են օգտագործում տարբեր միջոցներ, որպեսզի նրա մեջ Աստծու հանդեպ սեր զարգացնեն։
Ինչի՞ց է երևում, որ Տալիթան հոգևորապես առաջադիմում է՝ չնայած «փշի նման ծակող» իր ցավին։
Տալիթայի օրինակը ինչպե՞ս է քաջալերում քեզ։